Լորդեր և իշխաններ. ամերիկյան ընկերությունը ընտանի կենդանիներին պատկերում է 19-րդ դարի արիստոկրատների տեսքով (լուսանկարներ)
Համացանցում մեծ տարածում է գտել Crown & Paw ընկերության կողմից ընտանի կենդանիների՝ տարբեր պատմական հերոսների կերպարներով արված ուշագրավ լուսանկարները, հայտնում է odditycentral.com կայքը։
Ընկերության աշխատակիցները 19-րդ դարի դիմանկարներն ու Վերածննդի ժամանակաշրջանի արժեքավոր կտավները համադրում են չորքոտանիների լուսանկարների հետ, ինչի արդյունքում անչափ զվարճալի պատկերներ են ստացվում։
Աղբյուրը մանրամասնում է, որ նման լուսանկարներ կարող են բոլորն ունենալ․ դրա համար անհրաժեշտ է միայն Crown & Paw ընկերության պաշտոնական կայքին կենդանու բարձրորակ նկարն ուղարկել և նշել, թե ինչ կերպարում են ցանկանում կենդանուն տեսնել։
Ընկերության դիզայներները կենդանու պատկերն ընտրված հանդերաձանքին միացնելուց հետո, բազմաթիվ էֆեկտներ են օգտագործում և արդյունքում իդեալական համապատասխանությամբ զվարճալի «կտավներ» ստանում։
Ընկերությունն իր աշխատանքները հրապարակում է Instagram սոցկայքի իր էջում, ինչն էլ մեծապես նպաստում է նկարների ճանաչմանը։