Добавить новость
103news.com
World News in Armenian
Апрель
2020

«Վարակը լուրջ չընդունելով՝ իր ժողովրդին դնում է «ցեղասպանության» սպառնալիքի տակ». Daily Mail-ն անդրադարձել է կորոնավիրուսի հարցում Լուկաշենկոյի վարած քաղաքականությանը

0

Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` ապրիլի 13-ի այն հայտարարությանը, ըստ որի՝ Բելառուսում ոչ մի մարդ չի մահանա կորոնավիրուսից և կոշտ քննադատել է Բելառուսի նախագահի` կորոնավիրուսի հարցում վարած քաղաքականությունը:

Պարբերականը նշում է, որ «բռնապետն անտեսել է իր երկրում կորոնավիրուսից արդեն գրանցված մահվան 29 դեպքը, ուշադրություն չի դարձնում բժիշկների և մարդու իրավունքների պաշտպանների նախազգուշացումներին այն մասին, որ վիրուսը լուրջ չընդունելով՝ նա սեփական ժողովրդին դնում է «ցեղասպանության» սպառնալիքի տակ»:

Դրա փոխարեն նա երկրի 9,5 միլիոն բնակչությանն ասել է, որ իրենք գտել են դեղորայքների այն համադրությունը, որը փրկում է մարդկանց կորոնավիրուսից: Վաթսունհինգամյա քաղաքական գործիչը, որն արդեն քառորդ դարից ավելի երկաթյա բռունցքով ղեկավարում է Մինսկը, չի ասել, թե ինչ դեղամիջոցների մասին է խոսքը, փոխարենը նշել է. «Մարդիկ վախենում են: Այդ իսկ պատճառով ես ուզում եմ ասել, որ մեր երկրում ոչ ոք չի մահացել կորոնավիրուսից, ոչ ոք: Նրանք մահացել են քրոնիկ հիվանդություններից»: Լուկաշենկոն ընդգծել է, որ այս հարցում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը համաձայնել է իր հետ:

Խոսելով վարակված մարդկանց մասին՝ նա ասել է. «Նրանք անգամ պետք է չանհանգստանան: Մեր երկրում ոչ ոք չի մահանա կորոնավիրուսից: Ես դա հրապարակայնորեն եմ հայտարարում: Դա իմ համոզմունքն է: Մենք արդեն այս տարվա փորձը ունենք: Եվ ելնելով մեր, չինական, եվրոպական և ամերիկյան փորձից՝  մենք տեսնում ենք՝ ինչպես պետք է աշխատենք»:

Բրիտանական պարբերականը հիշել է նաև, որ Լուկաշենկոն ավելի վաղ նշել էր, որ կորոնավիրուսը կարելի է բուժել՝ օղի խմելով, տրակտոր վարելով, շոգեբաղնիք գնալով կամ նոր ծնված ուլերի հետ խաղալով:

Բելառուսի նախագահը հրաժարվել է երկրում արգելել ֆուտբոլն ու տափողակով հոկեյը, չի փակել առևտրի կենտրոններն ու եկեղեցիները, կորոնավիրուսին էլ տվել է «փսիխոզ» անվանումը ու նշել է, որ համաշխարհային տերությունները դա օգտագործում են իրենց իշխանությունը մեծացնելու համար:

Պարբերականը նշում է, որ ապրիլի 12-ին երկրում տեղի է ունեցել «Դինամո Բրեստ-Իստոչ Մինսկ» ֆուտբոլային հանդիպումը, որին ներկա են եղել հազարավոր երկրպագուներ:

Գործարանները, մանկապարտեզները, դպրոցները, բարերը, գիշերային ակումբներն ու կինոթատրոնները բաց են մնում:

«Սա հանցագործության և սեփական ժողովրդին ոչնչացնելու սահմանն է: Ես սա կարող եմ համեմատել միայն Ռուանդայի 1994 թվականի ցեղասպանության հետ, ուղղակի այնտեղ այդ ամենը անմիջականորեն էր արվում, իսկ այստեղ` համաճարակի միջոցով: Ես այլ համեմատություններ չունեմ Լուկաշենկոյի գործողությունների համար»,-ասել է վարակաբան Անդրուս Վոյնիչը:

Վերջին տվյալներով՝ Բելառուսում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2919 դեպք, 29 մարդ մահացել է, 203-ն՝ առողջացել:

 

 





Губернаторы России
Москва

Собянин рассказал о новых стандартах системы соцзащиты в Москве





Москва

Вебкам-студия MONTANA в Санкт-Петербурге


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин: Предоставляем индивидуальный набор услуг



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Виктор Цой

Почему фанатов Цоя не пускают на могилу музыканта в Петербурге




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Рюдигер может пропустить матч сборной Германии в ⅛ финала Евро, пишут СМИ

Депутат МГД Киселева назвала санкции ЕС поводом для поздравлений

Объявлены итоги XIII конкурса «Вместе в цифровое будущее»: лидируют темы ИИ, кибербезопасности граждан и цифровизации отраслей народного хозяйства


Уимблдон

Российские теннисисты подпишут декларацию о нейтралитете для участия в Уимблдоне



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: В Московском регионе более 62 тысяч семей распорядились материнским капиталом через банки



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России