Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 296-ի
Վրաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 24 նոր դեպք, վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 296-ի: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:
Վարակվածներից ապաքինվել և հիվանդանոցներից դուրս է գրվել 68 մարդ, մահվան դեպքերի թիվը 3-ն է: Բժիշկների հաղորդմամբ՝ վիրուսից մահացած մարդիկ ունեին նաև ուղեկցող հիվանդություններ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 925 224 դեպք, 119 702-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 447 948 մարդ։
Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում: