103news.com
World News in Armenian
Апрель
2020

«Հիշում եմ և պահանջում» կարգախոսի խմբագրումը ՀՑԹԻ տնօրենի կողմից թուրքական կողմի հետ տարբեր ձևաչափերի հաշտեցման նախաձեռնությունների ու դրամաշնորհների մեջ ներգրավված լինելու հետևանքն է․ Հայկ Դեմոյան

0

ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Հիշում եմ և պահանջում» կարգախոսի վերախմբագրված տարբերակին։ Նա մասնավորապես նշել է, որ դա ՀՑԹԻ տնօրենի կողմից վերջին տարիներին թուրքական կողմի հետ տարբեր ձևաչափերի հաշտեցման նախաձեռնությունների ու դրամաշնորհերի մեջ ներգրավված լինելու և ակնկալված միջոցները ստանալու համար անհրաժեշտ լեզվական ու վարքագծային հղկման գործընթացներով անցնելու հետևանքն է: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Այո՛, և՛ հիշելու ենք, և՛ պահանջելու ենք

Ինչու՞ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը անթույլատրելի գործելաոճ որդեգրելով վտանգում է հաստատության հեղինակությունը

Վերջին օրերին շատերի ուշադրությունը գրավեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տարածած, մեղմ ասած, խիստ վիճելի առաջարկ-նախաձեռնության տեքստն ու բոլորիս հայտնի «Հիշում եմ ու պահանջում» կարգախոսի վերախմբագրված տարբերակն ու դրան հաջորդած ինքնարդարացման, իսկ փաստացի՝ ելակետային դրույթների ու ձևակերպումների հափշտապ հերքման ճիգերը, որոնք գործադրվեցին հաստատության տնօրեն Հարություն Մարությանի կողմից:

Ինչո՞վ է պայմանավորված ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանի նման վարքագիծը և արդյո՞ք այս դեպքում գործ ունենք չկշռադատված գործողության ու աններելի մի սայթաքման հետ: Ավա՜ղ, ոչ, այս ամենը, լոկ վերոնշյալ անձի կողմից վերջին տարիներին թուրքական կողմի հետ տարբեր ձևաչափերի հաշտեցման նախաձեռնությունների ու դրամաշնորհերի մեջ ներգրավված լինելու և ակնկալված միջոցները ստանալու համար անհրաժեշտ լեզվական ու վարքագծային «հղկման» գործընթացներով անցնելու հետևանքն է:

Խոսենք հստակ օրինակներով ու փաստերով…

Ստորև առանձին կետերով կանդրադառնամ ՀՑԹԻ տնօրեն՝ մի քանի ամիս առաջ, Հունաստան կատարած գործուղման ընթացքում տված հարցազրույցի պատասխաններին.

1. Ցեղասպանության թեմայի շուրջ հույն լրագրողի հարցին, Հարություն Մարությանը, ոչ ավել, ոչ պակաս, պատասխանում է. «Գիտեք, ես հարյուր տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասնագետը չեմ…»: Այստեղ սարսափելին այն չէ, որ օրը ցերեկով բոլորիս համար հատուկ նշանակություն ու խորհուրդ ունեցող Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը հայտարարում է, թե նա ցեղասպանության թեմայի մասնագետը չի: Սոսկալին այն է, որ Հ. Մարությանը խուսափելով «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումից, կիրառում է թուրքական ժխտողական պատմագրության կողմից լայնորեն կիրառվող «իրադարձություններ» եզրույթը: Հիմա հասկանալի՞ է, թե ինչու թանգարանի
ցուցադրություններում «Եղեռն» բառը փոխարինում է «ցեղասպանություն» կարևոր ու տարողունակ եզրույթին:

2. Հ. Մարությանի մյուս վտանգավոր «ակադեմիական» նորամուծությունը հայերի դիմադրությունը (այսպես է նա անվանում ինքնապաշտպանական մարտերը) Հայոց
ցեղասպանության թեմայում գլխավոր պատում դարձնելու և տեղի ունեցած հանցագործության անմարդկային ու քստմնելի դրվագներն ու հետևանքները
երկրորդ պլան մղելու ջանքերն են: Հ. Մարությանը պարզապես չի հասցրել գիտակցել, որ այս տեսակ պնդումները չեն կարող դիտվել որպես կամակոր ոճով
պարտադրվող եզրահանգումներ ու անվերապահ հաստատագրում: Ոչ մեկը լիազորված չէ և իրավունք չունի Հայոց ցեղասպանության թեմայում անհատական
տեսակետներ ու մոտեցումներ պարտադրել բոլորին, առավել ևս խոսել վերաիմաստավորումներից, անգամ եթե այդ անձը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն է:

3. Հաջորդ միտքը. «… Ես եկել եմ թանգարան-ինստիտուտ, որպեսզի որոշ փոփոխություններ իրականացնեմ, քանզի հիշողությունը, կայուն ու հաստատ երևույթ չի, այլ ենթակա է փոփոխությունների:․․․ Հատկապես երբ ցանկանում ենք երիտասարդներին մատուցել այս հարցը, պետք է որոշ դրական տարրեր ներկայացնենք, ինչպես օրինակ օգնությունը, խոսել համերաշխության մասին: Ինչու՞ խոսենք ջարդերի ու կոտորածների մասին միայն, եկեք խոսենք նաև այլ հարցերի մասին: Շատ դժվար է կարծրատիպերը փոխել, ժամանակ է պետք և ես ենթարկվում եմ քննադատության»: Այստեղ հարց է առաջանում. ինչպե՞ս պետք է մատուցվի
ցեղասպանության թեման, երբ ինքդ քեզ համարում ես այդ թեմային չտիրապետող անձ: Ուշադրություն դարձրեք, որ հարցազրույցի ընթացքում Հ. Մարությանը
հնարավորինս խուսափում է «ցեղասպանության» եզրույթը արտաբերելուց, նույնիսկ ՀՑԹԻ պաշտոնական անունը արտաբերելու դեպքում:

4. Հաջորդը. «Ես ազգագրագետ եմ, և գործ ունեմ մարդկանց հետ, պատմաբանները գործ ունեն փաստաթղթերի ու գրքերի հետ, բայց այստեղ պետք է մարդկանց հետ գործ ունենանք. արդյո՞ք նրանք փոփոխություններ են ցանկանում, այլ տեսակետներ
լսել»: Հիմա հասկանալի՞ է, որ առաջին հայացքից այս մարդկային թվացող ցանկությունների տակ Հ. Մարությանը պարզապես փաթեթավորում և մեզ է
մատուցում Հայոց ցեղասպանության ժխտման մի նոր ու չափազանց վտանգավոր դրսևորում, որի հետևանքների հետ դեռ երկար ժամանակ ստիպված կլինենք
գործ ունենալ: Սրա հերթական դրսևորումը հենց պահանջատիրության կարևոր դրույթը նսեմացնելու և այն խմբագրելու անթաքույց ցանկությունն էր, որն այս օրերին արդարացիորեն արժանացավ խիստ քննադատության:

Վստահ եմ, որ շատերին ցանկալի կլիներ, որպեսզի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վարկանիշն ու հեղինակությունը չենթարկվեն նման փորձությունների, սակայն այս հարցազրույցում Հ. Մարությանի արտահայտված մտքերն ու մոտեցումները վկայում են, որ ապագայում գործ ենք ունենալու անկանխատեսելի նոր զարգացումների հետ, որոնք պարբերաբար ապացուցելու են, որ իրոք, Հ. Մարությանը շատ հեռու է ցեղասպանության թեման ըստ արժանվույն տիրապետելու և մատուցելու կարողություններ ունենալու»։





Губернаторы России
Москва

Собянин: В районе «Южного порта» появится зеленая набережная без автомобилей





Москва

Требования к аварийным душам для правильной установки и использования


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин поздравил Валентину Матвиенко с переизбранием



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Сергей Шнуров

Квартиры, бизнес, машины. Шнуров с женой могут делить имущество на миллиард




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Рискованное ралли: таксист из Петербурга повез пассажирку в аэропорт по встречной

Игорь Ларионов стал новым амбассадором Лошадиной силы

Легенда мирового хоккея Игорь Ларионов - амбассадор бренда "Лошадиная сила"


Людмила Самсонова

Титулы Самсоновой и Хромачёвой, неудача Касаткиной и прорыв Качмазова: как российские теннисисты проводят турниры в Азии



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Одного из фигурантов дела Wildberries отпустили из-под ареста по состоянию здоровья



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России