Կազմվել է համավարակի պայմաններում ամենաանվտանգ երկրների վարկանշային ցանկը
Առևտրային և ոչ առևտրային ընկերությունների Deep Knowledge Group կոնսորցիումը կազմել է կորոնավիրուսի համավարակի պայմաններում երկրների անվտանգության վարկանշային աղյուսակը, որը DKG-ի կայքում հրապարակվել է ապրիլի 12-ին:
Անվտանգության վարկանշային աղյուսակում ներառվել է 40 երկիր: Առաջատար եռյակը կազմել են Իսրայելը, Գերմանիան և Հարավային Կորեան: Առաջատար տասնյակում տեղ են գտել նաև Ավստրալիան, Չինաստանը, Նոր Զելանդիան, Թայվանը, Սինգապուրը, Ճապոնիան և Հոնկոնգը:
Корреспондент-ի փոխանցմամբ՝ առավել ռիսկային գոտում գտնվող երկրների առաջատար տասնյակում տեղ են գտել Իտալիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Ֆրանսիան, Շվեդիան, Իրանը, Էկվադորը, Ֆիլիպինները և Ռումինիան:
Աղյուսակները կազմելիս փորձագետները ուշադրություն են դարձրել այն տեղեկությանը, թե երբ է ուժի մեջ մտել տեղաշարժի սահմանափակման մասին որոշումն ու դրա ծավալները: Հաշվի է առնվել կարանտինի տևողությունը, կարանտինի խախտման դեպքերի քանակը, ինչպես նաև պետության կողմից հատկացվող տնտեսական աջակցության ծավալը:
/