Փոքր երկրները կարող են օգուտ քաղել Չինաստանից կախվածություն չունեցող ցանկացած միջազգային զարգացումից. Դեյվիդ Սաթերը` կորոնավիրուսի տարածման հետևանքների մասին
Մեզ նախազգուշացրել են նոր խոցելիության մասին, և որպես հետևանք` ժամանակակակից հասարակությունը պետք է վերանայի իր վերաբերմունքը միազգային առևտրի, գլոբալ տաքացման և առևտրի վերաերյալ:
Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց ամերիկացի վերլուծաբան, նախկինում Մոսկվայում Financial Times-ի և Wall Street Journal-ի թղթակից Դեյվիդ Սաթերը` խոսելով նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների մասին:
«Քաղաքականությունը, որը Արևմուտքում վարում են պոպուլիտները, պետք է վերանայվի, քանի որ բացահայտվել են գլոբալիզացիայի և ժողովուրդների ազատ տեղաշարժի արդյունքում առաջացող վտանգները»,- ասաց նա` նկատելով, որ դա, իհարկե, պարտադիր չէ, որ լինի, պարզապես դրա լինելու հավանականությունն է շատ մեծ:
Անդրադառնալով կորոնավիրուսի տարածման արդյունքում աշխարհի դերակատարների հնարավոր փոխատեղմանը` Դեյվիդ Սաթերը նկատեց, որ համավարակը աշխարհում առաջացրեց խոր անվստահություն Չինաստանի նկատմամբ, որը շուտով չի վերանա: «Շատ հավանական է, որ ամբողջ աշխարհի երկրները լրջագույն ջանքեր գործադրեն` քչացնելու իրենց կախվածությունը Չինաստանից»,-նշեց նա:
Պատասխանելով դիտարկմանը, թե ինչպիսին է լինելու այս փոփոխությունների ֆոնին Հայաստանի պես երկրների դրությունը, ամերիկացի վերլուծաբանը նշեց. «Տնտեսական առումով փոքր երկրները կարող են օգուտ քաղել Չինաստանից կախվածություն չունեցող ցանկացած միջազգային զարգացումից։ Աշխարհի գլխավոր դերակատարների ինքնությունը կամ դրանց հիմնարար քաղաքականությունը դժվար թե փոխվեն»,- ասաց նա:
Հռիփսիմե Հովհաննիսյան