Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. Opel-ը բախվել է բետոնե հենապատին. վարորդն ու ուղևորը տեղում մահացել են.
Այսօր՝ ապրիլի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Opel Astra մակնիշի 35 VQ 734 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ջրաշեն-Լեռնավան ավտոճանապարհի՝ Ջրաշենի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե հենապատին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղում մահացել են: Մահացածներին ավտոմեքենայից դուրս …
The post Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. Opel-ը բախվել է բետոնե հենապատին. վարորդն ու ուղևորը տեղում մահացել են. appeared first on ԳԱԼԱ.
Այսօր՝ ապրիլի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Opel Astra մակնիշի 35 VQ 734 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ջրաշեն-Լեռնավան ավտոճանապարհի՝ Ջրաշենի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե հենապատին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղում մահացել են:
Մահացածներին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ:
Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ ավտոմեքենան վարել է Լեռնավան գյուղի բնակիչ, 50-ամյա Սերյոժա Տոնոյանը, ինչի հետևանքով վերջինս և նրա ուղևոր, համագյուղացի, 29-ամյա Մամիկոն Գրիգորյանը տեղում մահացել են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
The post Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. Opel-ը բախվել է բետոնե հենապատին. վարորդն ու ուղևորը տեղում մահացել են. appeared first on ԳԱԼԱ.