Պենտագոնը կրկին Չինաստանին մեղադրել է կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկություն թաքցնելու մեջ. Интерфакс
Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը չորեքշաբթի Չինաստանին մեղադրել է կորոնավիրուսի մասին տեղեկությունը թաքցնելու համար ինչպես համաճարակի սկզբնական փուլերում, այնպես էլ՝ այժմ: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:
«Չինաստանը կարող էր ավելի անկեղծ լինել և ավելի շատ տեղեկություն տրամադրել, որպեսզի մենք կարողանայինք ավելի ամբողջական պատկերացում կազմել վիրուսի բնույթի մասին և հաղթահարել դա»,- նշել է Էսպերը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Նույնիսկ այսօր մենք տեսնում ենք, որ նրանք տեղեկություն են թաքցնում»,- նշել է նա:
Էսպերն ընդգծել է, որ անհրաժեշտ է «նրանց նկատմամբ ճնշում գործադրել», որպեսզի Պեկինը ավելի շատ տեղեկություն տրամադրի Covid-19-ի մասին: