«Ոլորտի հետհամաճարակային վիճակի մասին պետք է մտածել այսօրվանից»․ բժիշկ-ստոմատոլոգ
«Ոլորտի հետհամաճարակային վիճակի մասին պետք է մտածել այսօրվանից». համոզված է ստոմատոլոգիական ոլորտի բարեփոխման խնդիրներով զբաղվող «Կառուցողական ստոմատոլոգիա» առողջապահական հ/կ նախագահ, բժիշկ-ստոմատոլոգ Հովհաննես Գևորգյանը: – Որպես առողջապահության բնագավառի ներկայացուցիչ՝ ինչպե՞ս եք գնահատում մեր երկրում կորոնավիրուսի համավարակի դեմ մարտի 16-ից ի վեր տարվող պայքարը: – Ես նախ խոնարհվում եմ համավարակի հաղթահարման գործընթացին մասնակից բուժաշխատողների առջև: Նրանց կատարածը …