Добавить новость
103news.com
World News in Armenian
Апрель
2020

Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը հստակ չէ, անորոշ է. Արա Պապյան

0

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի խոսքով՝  ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարություններում Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը բառախաղ են արել: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ հայաստանցի նախարարը պնդում է, թե չկա փաստաթուղթ, որի շուրջ բանակցում են, տարրեր, սկզբունքներ են քննարկել:

«Բայց այստեղ բառախաղ կա: Անգամ տարրերն ու սկզբունքները, միևնույն է, քննարկվում են գրավոր ձևով: Այսինքն՝ բանավոր որևէ քննարկում չի լինում, նախագիծը դրվում է սեղանին, քննարկվում է, հետո այդ տեքստի մեջ փոփոխություններ են մտցվում և նորից գրավոր տեսքով պահպանվում է: Երբեմն դա պարաֆիկացվում է, նախաստորագրվում է, կողմերը ասում են, որ սա է վերջնական տարբերակը»,- ասաց նա:

Այստեղ, ըստ Արա Պապյանի, խնդիրն այն է, թե փաստաթուղթ ասելով՝ մենք ինչ ենք հասկանում: «Հայաստանի ներկայիս իշխանությունների ընկալմամբ՝  փաստաթուղթն այն է, ինչը համաձայնեցված է և ստորագրված: Իհարկե, որպես այդպիսին փաստաթուղթ չկա, բայց Լավրովն էլ բառացի ասում է՝ 2019թ. ապրիլին կողմերին «պրոեկտ» է բաժանվել, որի շուրջ քննարկումներ են գնում: Իսկ պրոեկտ ասելով՝ մենք ֆիզիկական ինչ-որ բան ենք պատկերացնում»,- ասաց նա:

Պատասխանելով դիտարկմանը, թե կարող ենք ասել, որ այնուամենայնիվ բանակցություններ ընթացում են, Արա Պապյանը պատասխանեց, ՄԱԿ-ի տերմինների վերաբերյալ ձեռնարկում «կոնսուլտացիաները» համարվում են բանակցությունների ենթատեսակ: «Եթե հիմա ասում են՝ բանակցություն չէ, այլ՝ կոնսուլտացիա, մենքն էլ պետք է ասենք, որ կոնսուլտացիան բանակցությունների ենթատեսակն է»,- ասաց նա:

Բայց այստեղ, ըստ Արա Պապյանի, կարևորը դա չէ: «Ինձ համար կարևորը և անընդունելին այն է, որ մշտապես՝ սկսած Բիշքեքից, վերջացրած Մադրիդյան, Կազանյան սկզբունքներով մշտապես քննարկվել է, փոխադարձ համաձայնության է եկել այն սկզբունքը, որ տարածքներ՝ ինչ-որ բանի դիմաց, երբեմն դա եղել է կարգավիճակի, երբեմն՝ անվտանգության, հիմա էլ փորձ է արվում ներկայացնելու, որ դա արվելու է սահմանների ապաշրջափակման դիմաց: Ինձ համար դրանք բոլորն էլ անընդունելի են, որովհետև անգամ այդ անվտանգության գոտու մասնակի հանձնումը  բերելու է ամբողջ համակարգի փլուզման և հնարավոր չի լինելու, անգամ ինքնորոշման իրավունքով, Ղարաբաղը պահել: Զուտ ֆիզիկական պաշտպանության խնդիր է առաջ գալու»,- ասաց նա:

Իսկ այս ամենի սխալը, ըստ նրա, այն պատճառով է, որ մենք որպես հիմնական սկզբունք ընդունում ենք ինքնորոշմանը: «Իսկ դա նշանակում է, որ մեր հայկական իրավատիրությունը կարող է տարածվել ԼՂԻՄ-ի շրջակայքի վրա: Դրա համար էլ Լավրովն ասում է՝ Ձեզ անվտանգության երաշխավորություն է պետք, մենք դրա այլընտրանքն ենք առաջարկում»,- ասաց նա:

Անդրադառնալով Զոհրաբ Մնացականյանի հայտարարությանը, թե միակողմանի զիջումներ չեն անի՝ Արա Պապյանը ասաց, որ այո՛, չեն անի, բայց խնդիր է այն, թե այդ փոխզիջումն ինչ դրսևորում է ունենալու:

Դիտարկանը, թե ինչ է կարծում, ինչով է պայմանավորված Ադրբեջանի «լուռ համաձայնությունը» Լավրովի հայտարարությանը, եթե ժամանակին իրենք հրաժարվեցին Կազանյան փաստաթղթից, Արա Պապյանը պատասխանեց, որ այս նոր առաջարկվածի մեջ ինքն ավելի մեծ վտանգներ է տեսնում, քան Կազանյան փաստաթղթում էր:

«Եթե Կազանյանի մեջ, այդուհանդերձ, ի սկզբանե, թեկուզև խոստման տեսքով խոսք էր գնում հետաձգված կամաարտահայտման իրավունքի մասին և կար հստակ ամրագրված միջանկյալ կարգավիճակ, հիմա դրանց մասին չեն խոսում: Մենք չգիտենք, թե ինչի մասին են խոսում: Բանավոր չի բարձրաձայնվում, թե կարգավիճակ կա, թե՝ ոչ, կամ էլ այդ կամաարտահայտման իրավունքը ինչ ժամկետներում կարող է լինել»,- ասաց նա:

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների հայտարարություններին, որ իրենք ամենաթափանցիկն են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը հասարակությանը ներկայացնելու առումով՝ Արա Պապյանը նշեց, որ դիվանագիտությունը թափանցիկ լինել չի կարող: «Այն, որ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ  թափանցիկ են, իմ կարծիքով, իր՝ դիվանագիտության մեջ անփորձությունից էր: Նրան թվում էր, որ կարող է թափանցիկ լինել, բայց դա ոչ մի պարագայում հնարավոր չէ անել: Այլ բան է, որ համաձայնություն լիներ: Այդ դեպքում հայկական կողմն իրավունք չունի, առանց ժողովրդի համաձայնության որևէ քայլ անել»,- ասաց նա՝ նշելով, որ հարցն էլ պետք է դրվի հանրաքվեի և վերջնական որոշումը կայացվի՝ ստանալով «արցախաբնակ և հայաստանաբնակ մեր քաղաքացիների համաձայնությունը:

Նա նաև նշեց, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանի հայտարարած ցանկությունն էլ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին, իր համոզմամբ, հնարավոր չէ իրականացնել, որովհետև նման բան իրականություն դարձնելու համար բոլոր կողմերի համաձայնությունն է պետք, իսկ Ադրբեջանը երբևէ այդ համաձայնությունը չի տա:

«Սխալ ենք անում նաև ասելով, որ Արցախը պետք է «վերադառնա» բանակցություններին: Իսկ Արցախը ե՞րբ է մասնակցել բանակցություններին: Արցախը եղել է Բիշքեքի զինադադարի պայմանագրի կողմ, որովհետև կռվող կողմ է եղել: Բայց դա համաձայնագիր չէ, զինադադարը կնքում են մինչև իսկ զորահրամանատարները: Զինադադարի պայմանագիրն այլ բան է, խաղաղության բանակցություններն այլ բան են: Արցախը երբեք որպես կողմ, որպես ինքնուրույն միավոր, խաղաղության պայմանագրի բանակցություններին չի մասնակցել,- ասաց նա՝ նշելով, որ ժամանակին այդ բանակցություններին մասնակցել են Արցախի օրինավոր իշխանությունները և այլ ներկայացուցիչները, ինչպիսին՝ այսպես կոչված Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչն էր,- երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, դա հանգեցրեց նրան, որ Ադրբեջանում ակտիվացրեցին այդ համայնքը, և ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրների դեսպանները սկսեցին հանդիպել նաև այդ կառույցի հետ, որովհետև եթե պետք է Արցախը մասնակցի բանակցություններին, նրանք էլ պետք է մասնակցեն»:

Պատասխանելով հարցին, թե իր տպավորությամբ ՀՀ իշխանություններն ունեն հստակ պլան՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման, Արա Պապյանը համաձայնեց, որ կարևորվում են ինքնորոշման իրավունքը, Արցախի ժողովրդի կարգավիճակն ու անվտանգությունը, բայց չեն հստակեցվում, թե դրանց տակ ինչ են հասկանոմ:

«Երբ ասում են՝ անվտանգություն, չի նշանակում, որ մենք անպայմանորեն պահում ենք հողերը:  Երբ խոսում ենք կարգավիճակի մասին, նորից ոչինչ չասող է, պետք է ասվի, օրինակ՝ կարգավիճակ ոչ պակաս, քան հիմա է, կամ՝ կարգավիճակ, որը չի լինելու Ադրբեջանի կազմում և այլն: Նույնն էլ վերաբերում է ինքորոշման բառին. ի՞նչ ենք հասկանում՝ դա ասելով:  Սրանք բառեր են, ասվում են, վատ բառեր չեն, բայց պետք է հստակեցվի: Հստակություն չկա: Նիկոլ Փաշինյանի՝ անվտանգության խորհուրդների համատեղ նիստից հետո ունեցած ելույթում ասվում էր, որ սպասում են երեք սկզբունքների և վեց տարրերի հստակեցմանը, պարզեցմանը, իսկ դա Մադրիդյան փաստաթղթի մեջ է: Անորոշություն կա: Իսկ դրան երբ գումարում ենք այն, որ որոշումն ընդունելի պետք է լինի բոլոր կողմերի՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, լուծումն անհնար է դառնում: Անգամ չկա որոշում, որն ընդունելի կլինի Արցախում և Հայաստանում բոլորի կողմից»,- ասաց նա:

Հռիփսիմե Հովհաննիսյան





Губернаторы России
Москва

Сергей Собянин: Активно укрепляем отношения с Китаем





Москва

Топ-5 самых ярких зарубежных архитектурных проектов на первичном рынке Москвы


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин: Активно укрепляем отношения с Китаем



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Григорий Лепс

StarHit: Лепс приехал на премию МУЗ-ТВ с невестой, 18-летней студенткой МГИМО




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Резидент «Инсайт Люди» Дмитрий Зубов установил мировой рекорд по чеканке мяча

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы

В Лужниках состоялась церемония открытия Всероссийской Спартакиады Специальной Олимпиады


ATP

Лучший теннисист Казахстана узнал позицию в обновленном рейтинге ATP



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Более 1 тыс книг передаст библиотека Подмосковья в реабилитационный центр



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России