Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Апрель
2020

«Ֆրանսիայում նոր շարժում կա՝ կարևորել էկոլոգիան, մարդիկ նաեւ հասկացան, որ կարող են շատ լավ ապրել շատ քիչ ապրանքներով». Վալերի Գործունյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը։ – Տիկի՛ն Գործունյան, ինչպե՞ս են անցնում Փարիզում օրերը արտակարգ դրության պայմաններում։ Մարդկանց տրամադրությունը ինչպե՞ս է։ Հույս կա՞, որ այս ամենը պետք է վերջանա։ – Ֆրանսիայում պաշտոնապես հայտարարվել է, որ մայիսի 11-ից կամաց-կամաց պետք է վերսկսվեն աշխատանքները։ Դպրոցները կսկսեն դասապրոցեսը, սակայն դպրոց կարող են հաճախել միայն տասը տարեկանից […]

The post «Ֆրանսիայում նոր շարժում կա՝ կարևորել էկոլոգիան, մարդիկ նաեւ հասկացան, որ կարող են շատ լավ ապրել շատ քիչ ապրանքներով». Վալերի Գործունյան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը։

– Տիկի՛ն Գործունյան, ինչպե՞ս են անցնում Փարիզում օրերը արտակարգ դրության պայմաններում։ Մարդկանց տրամադրությունը ինչպե՞ս է։ Հույս կա՞, որ այս ամենը պետք է վերջանա։

– Ֆրանսիայում պաշտոնապես հայտարարվել է, որ մայիսի 11-ից կամաց-կամաց պետք է վերսկսվեն աշխատանքները։ Դպրոցները կսկսեն դասապրոցեսը, սակայն դպրոց կարող են հաճախել միայն տասը տարեկանից բարձր տարիքի երեխաները։ 

Բայց այս դեպքում էլ թողնում են ընտանիքի հայեցողությանը։ Եթե ընտանիքը համաձայն չէ, կարող է երեխային դպրոց չուղարկել։ Ֆրանսիան բախտավոր երկիր է, որտեղ կառավարությունը, պետությունը կարողանում է հոգալ քաղաքացու կարիքները, բայց կառավարությունը դա չի կարող անընդհատ ապահովել, պետք է երկիրը վերսկսի աշխատանքները։ Շատերը, իհարկե, չեն ուզում երեխաներին դպրոց ուղարկել, քանի որ երեխաները թեև հեշտ կհաղթահարեն վիրուսը, անգամ կարող է չիմանան, որ վարակված են, բայց գան տուն և վարակեն մեծերին։ 

Փարիզում շատ գեղեցիկ եղանակ է, 22 աստիճան ջերմություն, արև, երեկ և առաջին օրը ահռելի թվով մարդիկ դուրս էին եկել տնից, մարդիկ արդեն հոգնել են։ 

Երբ այդքան մարդ դուրս եկավ փողոց, ոստիկանները ոչինչ չկարողացան անել։ Ժողովուրդն ուզում է դուրս գալ, բայց բժիշկները հորդորում են տանը մնալ, նրանք որևէ լավատեսական կանխատեսում չեն անում, ասում են, որ վարակն արագ տարածվում է և դեռ ամիսներ կտևի։

– Կենցաղն ինչպե՞ս եք կազմակերպում, ինչպե՞ս եք գնում խանութ, ի՞նչ սահմանափակումներ են կիրառվում։

– Սննդի խանութները բաց են, բաց են նաև դեղատները։ Մայիսի 11-ից այլևս սահմանափակումներ չեն լինի, կբացվեն մեծ խանութները, բայց խիստ պայմաններ կան սահմանված։ 

Խանութներում պետք է հերթեր չլինեն, մարդկանց միջև հեռավորությունը պետք է պահպանվի, հիսուն մետրից մոտ հեռավորությունը չպետք է լինի մարդկանց միջև։ 

Վաղը վարչապետը կխոսի և կասի այդ սահմանափակումների մասին։ Գիտենք, որ յուրաքանչյուր խանութի համար պետք է սահմանափակումներ գործեն՝ ըստ իրենց մեծության։ Անշուշտ, ռեստորանները, սրճարանները, ճաշարանները չպետք է բացվեն, և այստեղ էլ շատ մեծ խնդիր կա։ Եվ հիմա բոլորը սպասում են վաղը վարչապետի ելույթին, թե արդյոք ժողովուրդը կարող է շրջանից շրջան տեղաշարժվել, կարող է, օրինակ՝ ծով գնալ և այլն։ 

– Հասարակությունը արդյոք դեպրեսիայի մե՞ջ է։

– Այո՛, բոլորն են դեպրեսիայի մեջ, որովհետև չես կարող 40 օրից ավելի մեկ տեղում ապրել, անընդհատ բացասական լուրեր լսել և դրանից չազդվել։ Մարդիկ ժամը 20։00-ին ամեն օր դուրս են գալիս, ծափահարում բուժաշխատողներին։ 

Ֆրանսիայում, գիտեք՝ հարևանը հարևանին բարև չի տալիս, բայց այս օրերին բարևում են, ժպտում իրար, մեկ-մեկ երաժշտություն միացնում։ Սա է միակ լավ կողմը, մնացած դեպքերում վախի մթնոլորտ է։ Ինքս շատ մտահոգված եմ։ Ես չեմ կարող դուրս չգալ տնից, կխենթանամ, բայց ընկերուհիներ ունեմ, որոնք այնքան են վախենում, որ անգամ տնից դուրս չեն գալիս։ 

– Ի՞նչն է կարևոր դարձել այս օրերին ձեզ համար, ի՞նչն է էլ ավելի վերարժևորվել։

Ժողովուրդը հասկացավ էկոլոգիական հարցերի կարևորությունը, որ պետք է շատ ավելի հարգել, որ պետք է քաջալերել։ Երիտասարդները հասկացել են, որ մարդիկ կարող են շատ լավ ապրել շատ քիչ ապրանքներով, որ շատ ապրանքներ ուղղակի անպետք են։ 

Մենք չհարգեցինք էկոլոգիան, դրա համար այսօր այս խնդիրների առաջ ենք կանգնած։ Կարծես թե Ֆրանսիայում նոր շարժում կա՝ կարևորել էկոլոգիան, կենդանիներին։ Եվ սա նորություն է Ֆրանսիայի համար։ 

Գիտեք, երբ մարդիկ այսքան տանը նստեցին, 40 օր և ավելի, կանայք, աղջիկները խոսում են այն մասին, որ ամեն օր դիմահարդարվելն ավելորդություն է, կամ որ անընդհատ կարիք չկա նոր հագուստ ձեռք բերելու և այլն։

– Տիկի՛ն Գործունյան, երկու տարի առաջ այս օրերին Հայաստանում հեղափոխական իրավիճակ էր։ Ինչպե՞ս եք գնահատում այս երկու տարիների աշխատանքը: Որքանո՞վ են մարդկանց հույսերն արդարացել։

– Վերջերս շատ չեմ հետևում Հայաստանի անցուդարձին, բայց անձամբ իմ կարծիքով, ինչքան էլ լինի՝ պարոն Փաշինյանը կամք ունի, ստիպում է շատ բաներ փոխել, բայց դժվար է 30 տարվա համակարգը փոխել։

Բացի այդ, կողքին կարող շատ մարդիկ չկան։ Իսկ թե ինչքան բան կարող է փոխել երկու տարվա մեջ, շատ քիչ է երկու տարին։ 

Չեմ կարծում, որ նա շատ արագ կարողանար մարդկանց մեջ արմատացած սովորույթները և մշակույթը փոխել։ Նա փորձում է որքան հնարավոր է փոխել և անկեղծ է իր մղումներում։ Ես տեսնում եմ, որ Փաշինյանը նախորդների պես արագ հարստացման ճանապարհը չի բռնել։ 

Մինչև հիմա չեմ լսել որևէ բան, որ ինքը կամ իր եղբայրը, կամ ընտանիքն ու քավորը ցոփ կյանքով ապրեն։ Սուտ ու կեղծիք չեմ տեսնում նրանց կողմից։ Իսկ առհասարակ որևէ երկիր ղեկավարելը բարդ է, մանավանդ Հայաստանը։ 

Անշուշտ, կա Ռուսաստանի ազդեցությունը, և այս առումով ազատ չէ Հայաստանը նախ՝ Ռուսաստանից, ապա՝ Եվրոպայից, ապա՝ ԱՄՆ-ից։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am

The post «Ֆրանսիայում նոր շարժում կա՝ կարևորել էկոլոգիան, մարդիկ նաեւ հասկացան, որ կարող են շատ լավ ապրել շատ քիչ ապրանքներով». Վալերի Գործունյան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.





Губернаторы России
Москва

Собянин утвердил проект строительства общественно-делового центра в ЗАО





Москва

Музей Победы ко Дню медика открыл новую площадку


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: В этом году к проекту «Открой#Моспром» присоединился один миллион человек



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Николай Цискаридзе

Цискаридзе заявил, что вывел на сцену Волочкову и способствовал ее славе




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Школьник из Ставрополя пробился в финал международного турнира по шахматам

Роман Костомаров поучаствовал в боксерской тренировке в Москве

Спортсмен Росгвардии занял второе место в личном многоборье на Играх БРИКС


ATP

«Ну и где здесь «группа смерти?» ATP показала, каким был бы Евро-2024 с теннисистами



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Следователи провели обыски после массового отравления готовой едой в Москве



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России