ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվել է մսամթերքի գործարանների շուրջ 5000 աշխատակից. TACC
ԱՄՆ-ում մսամթերքի գործարանների և թռչնաբուծարանների մոտ 5000 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով, նրանցից 20-ը մահացել են: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով տեղի լրատվամիջոցներին:
Զեկույցում նշված են այս տարվա ապրիլի 9-27-ը երկրի 19 նահանգներից հավաքված տվյալները: Նշված ձեռնարկություններում աշխատում է ավելի քան 500 000 մարդ, որոնցից կորոնավիրուս է հայտնաբերվել 4 913-ի կամ աշխատողների 3 տոկոսի մոտ:
Գործարաններում համավարակի տարածման նման իրավիճակը մասնագետները բացատրում են այն հանգամանքով, որ նման վայրերում դժվար է միմյանցից երկու մետր հեռավորություն պահպանելու կանոնին հետևելը:
Նշվում է, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ ԱՄՆ-ում ժամանակավորապես փակվել է մսամթերքի 10 գործարան: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում վարակվածների թիվը գերազանցում է 1,1 մլն-ը: