Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 11-ի համեմատ բարձր է 3 սանտիմետրով
Սեւանա լճի մակարդակը 2020 թվականի մայիսի 11-ի դրությամբ գտնվում է 1900 մետր 66 սանտիմետր բարձրության վրա: Ինչպես «Արմենպրես»—ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, գրանցված նիշը 3 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա հունվարի 9-ից մինչեւ մայիսի 11-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 78 միլիոն 497 …
The post Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 11-ի համեմատ բարձր է 3 սանտիմետրով appeared first on ԳԱԼԱ.
Սեւանա լճի մակարդակը 2020 թվականի մայիսի 11-ի դրությամբ գտնվում է 1900 մետր 66 սանտիմետր բարձրության վրա:
Ինչպես «Արմենպրես»—ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, գրանցված նիշը 3 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա հունվարի 9-ից մինչեւ մայիսի 11-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 78 միլիոն 497 հազար խորանարդ մետր ջուր: Սեւան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում: Արգիճի գետի ջրի ելքը մայիսի 11-ի առավոտյան կազմել է 34, Մասրիկինը՝ 15,6, Գավառագետինը՝ 14,9 խորանարդ մ/վ: Սեւան թափվող գետերն առայժմ հեռու են իրենց վտանգավոր ելքերից:
Խոսրով Խլղաթյան
The post Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 11-ի համեմատ բարձր է 3 սանտիմետրով appeared first on ԳԱԼԱ.