Բաքվի շինանյութի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել (լուսանկարներ, տեսանյութ)
Մայիսի 11-ի ուշ երեկոյան խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի EuroHome շինանյութի շուկայում: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:
Հրդեհը տարածվել է նաև շինության երկրորդ հարկում: Դեպքի վայրում ստեղծվել է օպերատիվ շտաբ:
Ձեռնարկատերերը փորձել են ապրանքները դուրս հանել վառվող կառույցից, սակայն ապարդյուն: Ի վերջո հրշեջներին հաջողվել է նախ տեղայնացնել կրակը, այնուհետև մարել այն:
Նույն շուկան հրդեհվել էր նաև 2019 թվականի դեկտեմբերին: