ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, որի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, պատմել է Պուտինի հետ վերջին հանդիպման մասին
ՌԴ ղեկավարի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, որի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, պատմել է Վլադիմիր Պուտինի հետ իր վերջին հանդիպման մասին:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ ինքն անձամբ Պուտինի հետ շփվել է ավելի քան մեկ ամիս առաջ:
Պեսկովը դարձել է չորրորդ բարձրաստիճան պաշտոնյան Ռուսաստանում, որը վարակվել է կորոնավիրուսով: Ներկա պահին նա հոսպիտալացված է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, շինարարության նախարար Վլադիմիր Յակուշևի և մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի վարակման մասին: