Добавить новость
103news.com
World News in Armenian
Май
2020

Ադրբեջանցի Էյդար Զեյնալովին հասանելի կլինեն Ցեղասպանության ինստիտուտի արխիվները. ծրագրում ընդգրկված է նաև Հրանուշ Խառատյանը. 168.am

0

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում այս պահին իրականացվող ֆոնդերի կառուցվածքային փոփոխությունների հարցը մեծ աղմուկ և մտահոգությունների ալիք է բարձրացրել՝ ինչպես մասնագիտական շրջանակներում, այնպես էլ՝ հասարակության լայն շերտերի մոտ: Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը «168 Ժամի» հետ հարցազրույցի ընթացքում պատասխանելով հարցին՝ ասում է.

«Հիմնական նպատակը շատ պարզ է՝ առանձնացնել գիտական գրադարանը (գրքեր, մամուլ) ֆոնդերից»:

Պարզվում է՝ թանգարան-ինստիտուտի ներսում գիտաշխատողներից ոմանք ոչ միայն չեն կիսում տնօրեն Հարություն Մարությանի այս լավատեսությունը, այլև զգալի վտանգ են տեսնում թանգարանի ֆոնդերում կատարվող այս փոփոխությունների հետևում: Այս մասին բարձրաձայնում է Թանգարան-ինստիտուտի գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը, ով մտահոգություն է հայտնում, թե սկսված գործընթացով փորձ է արվում փոխել թանգարան-ինստիտուտի հիմնական ֆոնդերում պահվող նյութերի կարգավիճակը:

Թե ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այս փոփոխությունը, որ, ըստ էության, առնչվում է ցեղասպանության պատմությանը վերաբերող փաստավավերագրական, սկզբնաղբյուրային նշանակության բացառիկ նյութերի, որոնց անվտանգության ապահովման և պահպանության կազմակերպման երաշխավորը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը, պարզաբանում է թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը.

«Իմ տեղեկություններով՝ «Հազարաշեն» հասարակական կազմակերպությունը (ՀԿ), ի դեմս այս 2 անձանց, հավակնում է ստանալ խոշոր դրամաշնորհ՝ հայաստանյան արխիվների հասանելիության չափանիշը ճշգրտելու մի ծրագրի շրջանակում: Իմ ենթադրությամբ, որպեսզի գրանտը ստանա այս ՀԿ-ն՝ խարդախ գործողության արդյունքում վերաձևում են թանգարան-ինստիտուտի ֆոնդային կառուցվածքը: Տնօրենը փորձում է գրադարանն անջատել ֆոնդերից, այն ներկայացնել՝ որպես արխիվներ, որպեսզի համապատասխանի գրանտային ծրագրի պայմաններին: Եթե դա այդպես է, թանգարան-ինստիտուտը վերածվում է պարզունակ օբյեկտի, որպեսզի ինչ-որ ՀԿ ստանա գրանտ»:

Նախկին տնօրենի արած այս հայտարարության հետքերով հաջողվել է պարզել, որ ֆոնդերի վերաձևման թույլտվություն ստանալու համար Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը պաշտոնական նամակ է ուղարկել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, որում նշված են եղել վերահաշվարկի արդյունքում իբր կորած ֆոնդային միավորներ:

Աղբյուրին հաջողվել է պարզել նաև, որ թանգարան-ինստիտուտի ներսում վերահաշվարկը կատարվել է՝ շրջանցելով գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանին: Աշխատակիցը, ով կատարել է վերահաշվարկը, ըստ աղբյուրի ունեցած տեղեկությունների, հրաժարվել է ստորագրել իր կողմից ներկայացված փաստաթղթի տակ:

Թանգարանի տնօրեն Հարություն Մարությանի հետ հարցազրույցի պարզաբանումները քննարկելու ընթացքում նրան ուղղել են հետևյալ հարցը՝ արդյոք թանգարան-ինստիտուտի կողմից ԿԳՄՍ նախարարությանը ներկայացվե՞լ է թանգարանից պակասող ֆոնդային միավորներից կազմված որևէ նամակ: Նամակի գոյությունը տնօրենը չհերքեց, սակայն հրաժարվեց հավելյալ պարզաբանումներ տրամադրել, մեկաբանելով այսպես՝ մինչև չլինի վերջնական ակտը, այդ մասին խոսելու ցանկություն չկա:

Տեղեկացնենք միայն, որ, ըստ աղբյուրի ունեցած նախնական տեղեկությունների՝ թանգարանային ֆոնդերում վերահաշվարկ նախաձեռնելու գլխավոր նպատակն արհեստական խնդիրներ ձևակերպելու հեռանկարն էր, որը հետագայում հնարավորություն կտար ձևափոխված ֆոնդերով դրամաշնորհային ծրագերին թանգարանի մասնակցությունը ապահովել: Թե ի՞նչ դրամաշնորհների մասին կարող է լինել խոսքը, այս պահին հայտնի չէ: Թերևս, դա որոշակի կապ ունի թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի՝ հունվար ամսին Բուդապեշտ կատարած այցելության հետ, որի մասին մանրամասներ պարզել մինչ այս պահը չի հաջողվել:

Աղբյուրի ունեցած նախնական տեղեկությունների համաձայն՝ խոսքը Բաց հասարակության հիմնադրամների օժանդակության ինստիտուտի դրամաշնորհային ծրագրի մասին է, որի հիման վրա չափվելու է հայաստանյան արխիվային նյութերի հասանելիությունը, որը տեղի կունենա՝ ըստ սահմանված սանդղակի ու մանրամասնորեն կազմված հարցաշարի հիման վրա: Բուդապեշտում գտնվող Բաց հասարակության հիմնադրամների օժանդակության ինստիտուտի արխիվների կողմից տրամադրվող այս դրամաշնորհով ծավալուն հարցաշար է տրամադրվել նաև հայաստանյան արխիվներին ու թանգարաններին, այդ թվում՝ Մատենադարանին: Ըստ այդ մեխանիզմի, Բաց հասարակության հիմնադրամների օժանդակության ինստիտուտի արխիվներին կտրամադրվեն հավաքագրված բոլոր տեղեկություններն ու հարցաշարերի արդյունքները, որոնք հասանելի կլինեն նաև Բաց հասարակության հիմնադրամների օժանդակության ինստիտուտի դրամաշնորհային ծրագրի Ադրբեջանի ներկայացուցիչ Էյդար Զեյնալովի համար: Հայաստանից այս ծրագրում ընդգրկված է Հազարաշեն ՀԿ-ն՝ ի դեմս Հրանուշ Խառատյանի:

Ամփոփելով թանգարան-ինստիտուտի դրամաշնորհների շուրջ ծավալվող, ինչպես նաև առհասարակ հիմնարկի ֆինանսական թեմային առնչվող հարցերը, աղբյուրը նկատում է հետևյալը՝ 2019 թվականի մարտի 22-23-ին թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը Ստամբուլում մասնակցելով «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից կազմակերպված «Հիշողության վայրեր, հիշողության ուղիներ դեպի այլ ապագա» խորագիրը կրող գիտաժողովին, իր ելույթի ընթացքում թվարկել է թանգարան-ինստիտուտի կողմից նախաձեռնած մի շարք ծրագրերի մասին՝ միաժամանակ տեղեկացնելով նաև, որ այդ ծրագրերից մի քանիսը ֆինանսավորման կարիք ունի, ակնկալելով, հավանաբար, թուրքական կողմի աջակցությունը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ծրագրերին։

Թանգարան-ինստիտուտի ֆոնդերում փոփոխություններ կատարելու աշխատանքներին ազգագրագետ, թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ Հրանուշ Խառատյանի մասնակցությունը չհերքվեց: Դա հրապարակային հաստատեց նաև ինքը՝ տիկին Խառատյանը, պատասխանատու հայտարարելով, որ ՀՑԹԻ-ի հետ կապված որևէ գրանտային ծրագիր կամ ծրագրի քննարկում չկա, կամ առնվազն ինքը դրանց տեղյակ չէ: Հիմա չկա՞, թե՞ ինքը դրանից տեղյակ չէ, պարզ չէ: Գուցե, այնուամենայնիվ, կա, բայց տիկին Խառատյանն անտեղյակ է։ Ինչևէ, եթե մի օր այս տեղեկատվությունը ևս հաստատվի, ապա տիկին Խառատյանն առնվազն ալիբի ունի՝ լինելով թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ, ինքը տեղյակ չի եղել:

Տիկին Խառատյանը հաստատում է. «Ես, այո, որպես հոգաբարձուների խորհրդի անդամ՝ պարոն Մարությանին ուղարկել եմ արխիվների մասին ՀՀ օրենքները, կառավարության տարբեր կառույցների կողմից ընդունված որոշումները, ակտերը, այլ կերպ ասած՝ արխիվը կառավարելու և արխիվային աշխատանքի ՀՀ իրավական նորմերը: Առաջարկել եմ, որ դրանց ծանոթանան ՀՑԹԻ արխիվում կամ արխիվի հետ աշխատողները, առաջարկել եմ դրանք տեղադրել ՀՑԹԻ կայքէջում, ստուգել՝ արդյո՞ք որևէ անհամապատասխանելիություն չկա դրանց և ՀՑԹԻ ֆոնդերի աշխատանքի միջև»:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում։ 





Губернаторы России
Москва

Собянин: «Активные граждане» выберут лучшие проекты в области строительства





Москва

Как выбрать лучший строительный субподряд


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Город одобрил гранты для столичных компаний более чем на 1 млрд рублей



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Рэпер ST

Свобода - не вседозволенность: Рэпер ST о самоцензуре и свободе слова




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

СберСтрахование жизни выступила партнёром международной олимпиады по страхованию

Компания «КЕНГУРУ.ПРО» стала лучшим производителем спортивного оборудования

Московские спортсмены выиграли 141 медаль на Играх стран БРИКС


Елена Рыбакина

Появились новости о здоровье Елены Рыбакиной перед турниром в Англии



Новости Крыма на Sevpoisk.ru


Елена Рыбакина

Появились новости о здоровье Елены Рыбакиной перед турниром в Англии



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России