Սպիտակ տուն այցելող լրագրողները նախքան ճեպազրույցին մասնակցելն ստիպված կլինեն կորոնավիրուսի թեստ հանձնել
Լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնք այցելում են Սպիտակ տանն անցկացվող ճեպազրույցներին, պետք է կորոնավիրուսի հայտնաբերման հետազոտություն անցնեն ԱՄՆ նախագահի նստավայրի հատուկ տարածքում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԱՄՆ ղեկավարի մամլո քարտուղարի տեղակալի հայտարարության մեջ:
«Ելնելով անվտանգության նկատառումներից և ձեր առողջության ու անվտանգության հետագա պահպանման համար, ԶԼՄ-ների անդամները, որոնք գտնվում են ճեպազրույցի անցկացման վայրում, պետք է պատրաստ լինեն, որ իրենց կանչելու են կորոնավիրուսի թեստ հանձնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ հետազոտության արդյունքները պատրաստ են լինում 15 րոպեից: Թեստն անցնելուց առաջ ԶԼՄ-ների աշխատակիցներին սովորական հարցեր են տալիս՝ կապված ինքնազգացողության և հնարավոր ախտանշանների հետ: