Добавить новость
103news.com
World News in Armenian
Май
2020

ԼՂ հիմնահարցի բանակցությունների հարցում Փաշինյանի թիմը դիրքորոշում է փոխել, կառավարության կողմից պետք է տրվեն պարզաբանումները․ Արման Մելիքյան

0

Tert.am-ը Արցախի նախկին արտգործնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանի հետ զրուցել է Արցախյան հիմնախնդրի շուրջ վերջին քննարկումների, Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանում արած հայտարարությունների վերաբերյալ: Ըստ նրա՝ բանակցությունների հարցում վարչապետ Փաշինյանի թիմը դիրքորոշում է փոխել․ նախքան վերջին խորհրդարանական ընտրություններն ասվում էր, որ Հայաստանը չի բանակցելու Արցախի փոխարեն, իսկ համանախագահների հովանու ներքո Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների և ԱԳ նախարարների շփումներն էլ բանակցություններ չեն, այլ՝ խորհրդակցություններ, և այդպիսին էլ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից անհրաժեշտ և գոհացնող պարզաբանումներ չեն տրվի Մադրիդյան սկզբունքներ կոչված կարգավորման՝ նախորդ իշխանությունների օրոք բանակցված բանաձևի վերաբերյալ:

-Պարոն Մելիքյան, դեռ շարունակվում են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի մասին հայտարարության վերաբերյալ քննարկումները։ Նա բացահայտեց, որ բանակցային սեղանին դրված է փուլային կարգավորման տարբերակ, և այդպիսով ակտիվացրեց հիմնախնդրի մասին քննարկումները: Ձեր տպավորությամբ՝ Ռուսաստանն ի՞նչ է ցանկանում՝ բացելով գաղտնիքեր կարգավորման գործընթացից:

-Ինչ խոսք, պարոն Լավրովի հայտարարությունները նկատելիորեն աշխուժացրեցին քաղաքական առօրյան և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում: ՌԴ ԱԳ նախարարը հակամարտության կարգավորման փուլային տարբերակը օրակարգային հռչակեց, ինչը որոշակի խուճապ առաջացրեց մեզ մոտ և դարձավ Բաքվում ոգևորության պատճառ: Մի բան ես հաստատ գիտեմ՝ նույնիսկ չունենալով խնդրի կարգավորման սեփական լիարժեք պլատֆորմը, պաշտոնական Երևանին ոչ մեկ չի ցանկանա ստիպել և չի ստիպելու գնալ տարածքային զիջումների, անգամ Մոսկվան: Համոզել գուցե կփորձեն, բայց այստեղ էլ մնում է ընդամենը, որ մենք ինքներս չհամոզվենք:

Այլ հարց է, որ սեփական բանակցային դիրքերն, անշուշտ, ուժեղացնել է պետք:

-Մինչ այժմ ՀՀ իշխանությունները հայտարարում էին, որ բանակցություններ չեն ընթանում, սակայն Լավրովի հայտարարությունը փաստեց, որ դրանք կան: Բանակցությունների առկայության մասին հայտարարեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում՝ ասելով, որ «թող ոչ ոք մեզ չասի, ինչ բանակցենք, ինչ պետք է, բանակցում ենք»: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ էին մինչ այժմ ՀՀ իշխանությունները թաքցնում, որ բանակցություններ ընթանում են, չեք կարծու՞մ, որ եթե կան բանակցություններ, ապա դրանց մասին պետք է պարզաբանումներ տրվեն:

-Բանակցությունների հարցում վարչապետ Փաշինյանի թիմը դիրքորոշում է փոխել․ նախքան վերջին խորհրդարանական ընտրություններն ասվում էր, որ Հայաստանը չի բանակցելու Արցախի փոխարեն, իսկ համանախագահների հովանու ներքո Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ու ԱԳ նախարարների շփումներն էլ բանակցություններ չեն, այլ՝ խորհրդակցություններ, և այդպիսին էլ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից անհրաժեշտ և գոհացնող պարզաբանումներ չեն տրվել Մադրիդյան սկզբունքներ կոչված կարգավորման՝ նախորդ իշխանությունների օրոք բանակցված բանաձևի վերաբերյալ:

Այսպիսով գործող իշխանությունը շեղվել է մինչ ընտրությունները որդեգրած իր մոտեցումներից և կամ ստացել է իրեն գոհացնող վերոհիշյալ պարզաբանումները ու այդ մասին տեղյակ չի պահել հանրությանը, կամ էլ չի ստացել, բայց, այնուամենայնիվ, որոշել է ադրբեջանական կողմի հետ իր շփումները բանակցություն կոչել: Այս շեղումը, ինքնաբերաբար, իրավունք է տալիս ցանկացած քաղաքացու կառավարությունից այս չբացատրված փոփոխության կապակցությամբ հաշիվ պահանջել, դժգոհել ու ասել, որ իշխանությունը դրժել է իր նախընտրական խոստումը: Անհրաժեշտ պարզաբանումները պետք է տրվեն կառավարության կողմից:

-Վարչապետ Փաշինյանը նաև Ազգային ժողովում հայտարարեց, որ եթե բանակցություններում լինի առաջարկ, որը իրենք կարծեն, թե կարելի է քննարկել, կբերեն Ազգային ժողով և կդնեն քվեարկության: Մինչ այժմ նա խոսում էր ԼՂ հարցում համաժողովրդական հանրաքվեի մասին: Ձեր տպավորությամբ՝ Փաշինյանը փոխե՞լ է իր միտքն այս հարցում: Արդյոք ընդունելի՞ է նրա այդ մտադրությունը՝ հաշվի առնելով, որ իր քաղաքական ուժը ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն է։

-Ես գտնում եմ, որ օգտակար կլինի, առհասարակ, օրենքով սահմանել այն ընթացակարգն, ըստ որի՝ կարգավորմանը վերաբերվող համանախագահների կամ հակամարտության կողմերի ցանկացած առաջարկ պետք է պաշտոնապես բաց քննարկումների համապատասխան փուլեր անցնի ԱԽ-ում, կառավարությունում և խորհրդարանում, ապա եթե կարժանանա նրանց հավանությանը, դրվի հանրաքվեի: Դա կարևոր կլինի նաև այն առումով, որ զերծ կպահի մեր բանակցողներին արտաքին վնասակար ճնշումներից ու գաղտնիության քողի տակ ինչ-ինչ գործարքների գնալու առաջարկներից:

-Պարոն Մելիքյան, չնայած Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ԼՂ հարցում իր արած և ոչ մի հայտարարությունից ինքը չի հրաժարվում, սակայն մենք նկատում ենք, որ այս երկու տարիների ընթացքում նա այս թեմայով արել է մի շարք իրարամերժ հայտարարություններ: Դուք տեսնո՞ւմ եք՝ ՀՀ իշխանություններն ունե՞ն հստակ քաղաքականություն, պլան ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ:

-Որոշակի հակասականություն կա, իհարկե, այս ընթացքում եղել են ինչպես հաջողված, այնպես էլ անհաջող ձևակերպումներ և դրանցից մի մասին ես հնարավորություն ունեցա արդեն անդրադառնալ այս հարցազրույցի շրջանակներում: Իսկ մեր բանակցային դիրքերը շարունակում են մնալ խոցելի այն պատճառով, որ առ այսօր մեր բանակցային պլատֆորմը չի դիտարկում կարգավորման բոլոր տարրերի՝ Արցախի քաղաքական կարգավիճակի, անվտանգության և տարածքային ամբողջականության պահպանման խնդիրների լուծման միասնականությունն ապահովելու հնարավորությունը: Մեր բանակցողները, փաստորեն, շարունակում են ելնել այն կանխավարկածից, որ Արցախի տարածքի երկու երրորդն անվտանգության գոտի է:

Հռիփսիմե Հովհաննիսյան

 

 

 

 





Губернаторы России
Москва

Собянин обсудил с секретарем парткома Пекина планы по сотрудничеству двух столиц





Москва

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Отделение СФР по Москве и Московской области выплатило единовременное пособие при передаче ребенка на воспитание в семью 474 семьям региона


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин обсудил с секретарем парткома Пекина планы по сотрудничеству двух столиц



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Билли Айлиш

Подняли с Пола: юбилейный раритет Маккартни и блуждания Билли Айлиш




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 Москвичей и гостей столицы

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы

Российские флаги снова вывесили на матче Евро-2024 между Англией и Сербией


Уимблдон

Экс-теннисист Ольховский: россияне могут хорошо выступить на Уимблдоне



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: С начала года более 4,7 тысячи жителей Московского региона оформили страховую пенсию в автоматическом режиме на портале госуслуг



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России