Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Май
2020

Ռոբերտ Քոչարյանի գործով գլխավոր դերակատարը դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանն է, ով Աննա Դանիբեկյանի առողջական խնդիրների պատճառով գործը կարող էր փոխանցել այլ դատավորի, բայց չարեց․ Հայկ Ալումյան

0

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու նպատակով երեք տարբեր միջնորդություններ են ներկայացված եղել դատարան։ Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում Քոչարյանի խափանման միջոցը փոխելն անհրաժեշտություն է։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ  «Հայելու առաջ» հեղինակային հաղորդաշարի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Հարցին՝ դատավորի կողմից կամայական մոտեցում կա՞, թե՝ ոչ, Հայկ Ալումյանը պատասխանել է․ «Միայն դատավորի կողմից չէ, որ տեսնում ենք կամայական վերաբերմունք, սա մի խումբ անձանց կողմից կառավարվող գործընթաց է։ Ես չգիտեմ՝ Աննա Դանիբեկյանի վիրահատություն իր վրա ինչքան է նստել, բայց Ռոբերտ Քոչարյանի վրա շատ թանկ է արժեցել»։

Դիտարկմանը՝ կա տեսակետ, որ ամեն ինչ արվում է, որպեսզի Ռոբերտ Քոչարյանին ամեն գնով որքան հնարավոր է պահեն կալանքի տակ, Հայկ Ալումյանը նշել է․ «Այս դատական պրոցեսում գլխավոր դերակատարն Աննա Դանիբեկյանը չէ։ Գլխավոր դերակատարը դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանն է, ով Աննա Դանիբեկյանի առողջական խնդիրների պատճառով գործը կարող էր փոխանցել այլ դատավորի, բայց չարեց»։

Հայկ Ալումյանի համոզմամբ՝ բոլոր այն դատավորներն, ովքեր ճնշման տակ օրենք են խախտում, մի օր պատասխան են տալու․ «Եթե ոչ այսօր, ապա հետագայում սերունդները երբեք չեն մոռանալու նման դատավորներին։ Աննա Դանիբեկյանն իր գնահատականը ստանալու է մոտակա ապագայում։ Մենք այսօր խոսում ենք բարոյական պատասխանատվության մասին։ Ի վերջո չի կարելի մեկ ամիս, քսան օր չքննել խափանման միջոցի միջնորդությունը»։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի առողջական խնդիրներին՝ Հայկ Ալումյանն ասել է․ «Այսօր Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է, բժիշկների գնահատմամբ վիրահատությունը նորմալ է անցել»։

Փաստաբանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը չի սիրում խոսել իր առողջական խնդիրների մասին․ «Երբ Ռոբերտ Քոչարյանին բավականին ծանր վիճակում մարտի 7-ի գիշերը մեկուսարանից տեղափոխեցին բժշկական կենտրոն, անգամ այդ ժամանակ նա չէր ուզում ԲԿ տեղափոխվել, ՔԿ-ի պետն ու մի քանի անձինք նրա հետ խոսեցին, որից հետո նա համոզվեց, որ անհրաժեշտ է բժշկական կենտրոնում բուժում ստանալ»։

Խոսելով մայիսի 8-ին կայացած դատական նիստից, երբ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար դատարան էին ժամանել նախկին վարչապետները, Հայկ Ալումյանը նշել է․ «Ե՛վ նախկին վարչապետներն էին ուզում խոսել, և՛ տուժող կողմն էր ցանկանում հարցեր տալ, սակայն դատարանը որոշեց, որ թույլ չի տալիս։ Երբ վարչապետները հեռացան նիստերի դահլիճից, սկսվեց քննարկում, որը բարոյական առումով շատ ամոթալի երևույթ էր։ Վարչապետների հեռանալուց հետ տուժողների ներկայացուցիչները սկսեցին պախարակել նախկին վարչապետներին»։

Հայկ Ալումյանն առանձնացրեց տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի մեղադրանքները մի քանի հոգու հասցեին․ «Փաստաբան Սեդա Սաֆարյանը դատավորին թղթերի այնպիսի կապոց ներկայացրեց, որ ինձ թվաց՝ վճիռն է դա, մինչդեռ մամուլից վերցրած մի քանի հոդվածներ էին մասնավորապես՝ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի մասին»։

Հարցին՝ այս ամենի նպատակը ո՞րն է, փաստաբանը պատասխանել է․ «Նպատակն է՝ ստեղծել մի շղարշ, ինչ-որ մի տպավորություն։ Դատական այս ամբողջ ընթացքը կազմված է տպավորությունների վրա»։

 





Губернаторы России
Москва

Собянин: В этом году к проекту «Открой#Моспром» присоединился один миллион человек





Москва

травят изгоя писателя на районе даже менты тоже


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин утвердил проект строительства общественно-делового центра в ЗАО



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Билли Айлиш

Подняли с Пола: юбилейный раритет Маккартни и блуждания Билли Айлиш




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Спортсмен Росгвардии занял второе место в личном многоборье на Играх БРИКС

Школьник из Ставрополя пробился в финал международного турнира по шахматам

Роман Костомаров поучаствовал в боксерской тренировке в Москве


ATP

Хачанов вылетел с турнира ATP в Хертогенбосхе после первого же матча



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

В Роспотребнадзоре заявили о строгом контроле ситуации после отравления в Москве



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России