Добавить новость
103news.com
World News in Armenian
Май
2020

Եթե «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի վերաբերյալ ունեիք մտահոգություններ, պետք է տեսակետ արտահայտեիք` նախագծի մի քանի հոդված ՍԴ ուղարկելով. Արփինե Հովհաննիսյանը՝ նախագահ Արմեն Սարգսյանին

0

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը ստորագրելուն։ Նա մասնավորապես նշել է, որ ինքն այն կարծիքին չէր, որ օրենքը մեծամասամբ կամ ամբողջությամբ հակասահամանդրական է, բայց միևնույն ժամանակ ակնկալում էր, որ նախագահը, քննարկելով և լսելով նախագծի վերաբերյալ արտահայտված տեսակետները, որոշելու է մի քանի դրույթի սահմանադրականության հարցով դիմել ՍԴ: Գրառումը ՝ստորև․

«Երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանը երեկ ստորագրեց հայտնի աղմկահարույց օրենքը:

Ի տարբերություն շատերի` ես այն կարծիքին չէի, որ օրենքը մեծամասամբ կամ ամբողջությամբ հակասահամանդրական է, բայց միևնույն ժամանակ ակնկալում էի, որ օրենքի ստորագրմանը նվիրված մամլո երկարաշունչ բացատրագիր հաղորդագրության վերջում կլիներ նշում այն մասին, որ նախագահը, քննարկելով և լսելով նախագծի վերաբերյալ արտահայտված տեսակետները, որոշել է մի քանի դրույթի սահմանադրականության հարցով դիմել ՍԴ:

Պարզվում է, սակայն, որ իներտ, շատ խոսելու և ոչինչ չասելու նուրբ արվեստին տիրապետող, մարդկանց անիմաստ խոսեցնող, նրանց կարծիքը լսելու պատրանք ստեղծող, բայց միշտ սեփական շահերով առաջնորդվող սուբյեկտը իրականում որոշել էր նախագծի վերաբերյալ բազմաթիվ պրոֆեսիոնալների մտահոգությունները քննարկել ո՛չ ավել, ո՛չ պակաս նախագծի գաղափարախոս, Փաշինյանի ցանկացած քմահաճույք նախագծում արտացոլող Ռուստամ Բադասյանի և իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ Վլադիմիր Վարդանյանի հետ:
Դրան էլ վրադիր սրտաճմլիկ, վշտադալուկ տեքստ էր գրել, թե ինչպիսին պետք է լինի օրենքը եւ ինչպես պետք է կիրառվի:

Նախագահի պաշտոնը զբաղեցնող հարգելի՛ անձ

Եթե ունեիք մտահոգություններ, ավելին՝ գիտեիք իդեալական օրենքների բանաձևը, նախևառաջ պետք է օրենքի վերաբերյալ տեսակետ արտահայտեինք` նախագծի ընդամենը մի քանի հոդված ՍԴ ուղարկելով, հատկապես որ օրենքի ուժի մեջ մտնելու հրատապության հարց չկար, որովհետև օրենքի կիրարկման համար անհրաժեշտ են մի շարք միջոցառումներ և այն 2021 թվականից շուտ չի կիրառվի ամեն դեպքում:

Հիմա, որ իմ ու այլ իրավաբանների դիտարկումները մեղմիկ զրույցի ընթացքում քննարկել եք Ռուստամ Բադասյանի հետ, դա ինչ-որ բան փոխելո՞ւ է:

Ուզում եմ առավելագույնս անկեղծ լինել` առանց սեթևեթանքների ու քաղաքական ներկապնակի գունավորման․

Սա երկու տարվա ընթացքում այս մարդու արածների ու հատկապես՝ չարածների մեջ ամենավատը չէ։ Ոչ էլ ամենավնասակարն է։ Օրենք է էլի՝ իր լավ ու վատ կողմերով, բազմաթիվ բացերով ու թերություններով, որոնք նորմալ կիրառում թույլ չեն տալու։ Իմ դիտարկումներն այս օրենքի հետ կապված մասնագիտական, ինչպես նաև ոչ խտրական մոտեցում ապահովելու տիրույթում են: Նվազագույնը տգետ են նրանք, ովքեր այս թեմայով իմ գրառումների մեջ կտեսնեն ինչ որ մեկին պաշտպանելու միտում եւ կկարդան ու չեն տեսնի փաստարկները:

Արմեն Սարգսյանին էլ առաջին անգամ չեմ քննադատում, սա էլ հերթական առիթն էր համոզմունքս ամրապնդելու: Համոզմունք, որ սույն պերսոնը ընդամենը մաշում է իրեն տրված «էլիտար» պաշտոնը, որովհետև սեփական հայրենիքը ընկալում է միայն օգտապաշտական տեսանկյունից կամ, եթե ավելի ճիշտ, հայրենիքի զգացողությունը իսպառ բացակայում է այս մարդու մեջ, քանի որ նրա համար հայրենիքը նախ և առաջ սեփական հարմարավետությունն և շահն են:

Ի դեպ, քանի որ նա միջազգային մակարդակի բիզնեսմեն է, պետք է ենթադրել, որ ո՛չ ինքը շահ ունի Հայաստանում, ո՛չ էլ պատրաստվում է ներդրող բերել՝ քանի որ հրաշալի գիտի նման օրենքների ազդեցությունը։ 3 օր առաջ ինֆորմացիա ստացվեց մեծ գործարքից ներդրողի հրաժարվելու մասին այս օրենքի պատճառով։

Սա է պատճառը, որ ինքը հեշտությամբ լեզու է գտնում, նկարվում այն անձանց հետ, որոնց համար հայրենիքը ընդամենը հայոց լեզվում հանդիպող հերթական բառ է, որոնց արժեքները, բարքերը ու սկզբունքները այլ են:

Սա է պատճառը, որ իմ կամ բազմաթիվ մտահոգ մարդկանց գրառումներում տեսնում է ինչ որ մեկի ստվերը, այն դեպքում, երբ դա չկա, այլ կա խորը անհանգստություն` երկրի համար վտանգների գիտակցմամբ: Փոխարենը` տարբեր շահեր ունեցողների հետ մեղմիկ զրույցներում դիվանագիտական ոչինչ չասող ժպիտով պատմում է, թե մենք ինչ լավ երկիր կարող ենք ունենալ:

Կարող ենք ու պիտի ունենանք, միայն թե իր պես գաստրոլյորներից ու սեփական երկիրը որպես վերջին պատվավոր հանգրվան դիտարկողներից հեռու:

Մոռացե՜ք, որ նա նախագահ է, մոռացե՜ք իր գործառույթ անվանվող սահմանադրական առաքելության մասին, ինքը այդ մասին չի էլ հիշել: Մեկ անգամ ներողություն խնդրել եմ սույն սուբյեկտին ընտրելու համար, կրկին եմ խնդրում: Բայց հոգուս խորքում խիղճս հանգիստ է: Ես ու իմ ընկերները նրանց թվին ենք դասվում, ովքեր ո՛չ գովել են, ո՛չ հիացել սույն սուբյեկտով, երբ որոշ իշխանական պատգամավորներ նրա մասին դրական կարծիք ունեին:

Հ.Գ. Հուսով եմ՝ Արմեն Սարգսյանը հիշում է իր ընտրության օրը Ա. Բաբլոյանի աշխատասենյակում իմ և իր միջև տեղի ունեցած խոսակցությունը: Երբ Նիկոլ Փաշինյանը և Արտակ Զեյնալյանը վիճարկում էին իր քաղաքացիության հարցը, ես պատրաստվել էի ելույթ ունենալ` իրավական որոշ նկատառումներ ներկայացնելու համար: Դրա համար երկու հարց ունեի Ա. Սարգսյանին: Իր պատասխաններից հետո ելույթս հանեցի»: 

 

 

 





Губернаторы России
Москва

Сергей Собянин: Активно укрепляем отношения с Китаем





Москва

Московский аэропорт Домодедово и Всероссийское общество инвалидов заключили соглашение о сотрудничестве


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин прибыл в Китай с рабочим визитом



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Николай Цискаридзе

Цискаридзе высказался о спасении Волочковой




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы

Красногорск первым встретил участников международного супермарафона Москва-Минск

В Лужниках состоялась церемония открытия Всероссийской Спартакиады Специальной Олимпиады


ATP

Лучший теннисист Казахстана узнал позицию в обновленном рейтинге ATP



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Сотрудники Росгвардии задержали дебошира в Москве



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России