Աթլետիկոն 20 000 բժշկական դիմակ է նվիրել քաղաքային խորհրդին
«Աթլետիկոն» 20 000 բժշկական դիմակ է նվիրել Ալկալա դե Էնարեսի քաղաքային խորհդրին. սա քաղաք է Մադրիդի ինքնավար համայնքում: Այս մասին հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը:
Բժշկական ապրանքներն ստացել է քաղաքապետ Խավյեր Ռոդրիգեսը՝ մադրիդյան ակումբի մարզումային կենտրոնում:
Ավելի վաղ «Աթլետիկոն» 20 000 բժշկական դիմակ էր նվիրաբերել նաև Մադրիդի քաղաքապետարանին:
Իսպանիան այս պահին աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակով: Երկրում վարակման արդեն 269 520 դեպք է գրանցվել: 26 920 մարդ մահացել է: Ապաքինվել է 180 000 մարդ:
Հիշեցնենք՝ Իսպանիայի իշխանությունները հայտարարել են սահմանափակումների թուլացման մասին: Մայիսի 2-ից թույլատրվում է զբոսնել քաղաքում և մաքուր օդում սպորտով զբաղվել: