Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Май
2020

Նախաքննական մարմինը ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալի եղբոր ու Աննա Հակոբյանի բարեկամի համար փորձում է բարենպաստ արդյունք ապահովել. Փաստաբան. Pastinfo.am

0

Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է նախաքննական մարմնի կողմից թույլ տրված դատավարական խախտումների մասին, որոնք կապված են ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի եղբոր՝ Գարիկ Մաշադյանի գործին: Այս մասին հայտնում է Pastinfo.am կայքը՝ նշելով, որ Վահան Հովհաննիսյանը չի բացառում, որ քննիչի գործողությունները կարող են պայմանավորված լինել Գարիկ Մաշադյանի ազգակցական կապերով՝ ոչ միայն ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալի եղբայրը լինելու հանգամանքով, այլև Մաշադյանների և ՀՀ  վարչապետի տիկին Աննա Հակոբյանի բարեկամական կապով:

Փաստաբանի փոխանցմամբ, խոսքը 2019թ. հոկտեմբերի 21-ին Վարդաշեն  2-րդ փողոցում տեղի ունեցած սպանության գործի մասին է: Սպանության դեպքի առիթով նախ հարուցվել է քրեական գործ  ՀՀ քր. օր. 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, այսինքն՝ավազակային հարձակմամբ զուգորդված սպանություն, ապա արարքը վերաորակվել է՝ մեղադրյալի համար բարենպաստ պայմաններ ապահովելու նպատակով: Իսկ արարքի վերաորակման հիմքում ընկել է մեղադրյալի ցուցմունքը:

«Դեպքից մեկ օր անց հայտնաբերվել է սպանություն կատարող անձը՝ Գարիկ Մաշադյանը, որը ցուցմունք է տվել այն մասին, որ գույքի հափշտակություն կատարելու նպատակով մուտքի չի գործել տվյալ բնակարան, այլ Ցողիկ Բադիկյանի հետ ունեցել է կենցաղային խնդիրներ, մասնավորապես, որոշ ժամանակ առաջ նրան պարտքով տվել է իր խաչը, վերադարձել է այն վերցնելու նպատակով , Ցողիկ Բադիկյանը չի վերադարձրել, տեղի է ունեցել քաշքշուկ , որի ընթացում դանակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել Ցողիկ  Բադիկյանի մարմնի տարբեր հատվածներին, վերջինս  ընկել-մահացել է, ինքը դրանից հետո փորձել է փնտրել դարակներում ու պահարաններում  իր ենթադրյալ խաչը, սակայն չի գտել և  առանց որևէ իր, գումար կամ առարկա հափշտակելու հեռացել է»,-ասաց փաստաբանը:

Նախաքննական մարմինը, Վահան Հովհաննիսյանի խոսքով, մեղադրյալի այդ ցուցմունքը  հաշվի առնելով, արարքը վերաորակել է և Գարիկ  Մաշադյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քր. օր. 104-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝  սովորական սպանության համար: Ըստ  Փաստաբանի, էական հանգամանքն այն է, որ մեղադրանքի որոշման ու ցուցմունքի ձևակերպումները ամբողջությամբ կրկնվում են. «Կարծես թե այդ ցուցմունք տվող անձը  և մեղադրանքի որոշում կայացնող անձը նույնն են, այսինքն, որևէ այլ ապացույց, որևէ այլ ապացույցից  բխող տեղեկատվություն կամ ինֆորմացիա մեղադրանքի որոշման մեջ չի օգտագործվում:

Դիցուք, մի օրինակ բերեմ, Գարիկ Մաշադյանը ցուցմունք է տալիս, թե բնակարան մուտք գործելուց հետո  ինչպիսի գործողություններ է կատարել,  ինչ է խոսել, տուժողն իրեն ինչ է պատասխանել, որից հետո ո՞ր հարվածը ե՞րբ է  հասցրել, ի՞նչ հաջորդականությամբ: Հիշյալ հատվածները  տառացիորեն տեղ են գտել մեղադրանքի որոշման մեջ, իսկ ամենահետաքրքիրն այն է, որ քննիչն ունի ապացույցներով հիմնավորված փաստ, որ  տեղի է ունեցել մի քանի միլիոն  արժողությամբ ոսկյա իրերի և կանխիկ գումարի հափշտակություն, սա ակնհայտ ապացուցված  իրողություն է քրեական գործով և մյուս կողմից ունի միայն Գարիկ Մաշադյանի ցուցմունքը,  առ այն, որ ինքն այդ իրերը  չի հափշտակել: Եվ, որպեսզի գործը չգնա  շահադիտական նպատակներով սպանություն կամ  ավազակային հարձակմամբ զուգորդված սպանություն չորակվի, իսկ դուք գիտեք, որ 2-րդ մասն արդեն ցմահ  ազատազրկում նախատեսող հոդված է,  քննիչը հիմք է համարում Գարիկ Մաշադյանի ցուցմունքը  և ընդունում է, որ այդ սպանության ժամանակահատվածում մեկ այլ անհայտ անձ, Գարիկ Մաշադյանից անկախ, մուտք է գործել տուժողի բնակարան  և հափշտակել ոսկյա զարդերն ու իրերը»:

Քննիչն, ըստ փաստաբանի, այս պայմաններում  քրեական գործից առանձնացրել է անհայտ անձի կողմից կատարված գողության վերաբերյալ մեկ այլ քրեական գործ, կասեցրել է այն, քանի որ այդ անհայտ անձը չի հայտնաբերվել, իսկ Գարիկ Մաշադյանին առաջադրված մեղադրանքը վերաորակել է  և քրօրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործն ուղարկել դատարան:

«Սա  նախադեպը չունեցող երևույթ է: ՀՀ 30 տարվա պատմության մեջ այսպիսի դեպք չեք գտնի, գոյություն չունի»,-ասաց Վահան Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ քրեական գործի  ամբողջ նախաքննության ընթացքում քննիչը բազմաթիվ հանձնարարություններ է տվել օպերատիվ հետախուզական  մարմնին և հետաքննության մարմնից անգամ չի ստացել  որևէ տեղեկատվություն այն մասին, որ բացի սպանության դեպքը, տեղի է ունեցել որևէ  այլ՝ գողության դեպք, այսինքն, քննիչը գողության հանցագործության դեպքի մասին տեղեկատվություն չունենալով, հարուցել է քրեական գործ:

Թե որն է տեղի ունեցածի պատճառը, փաստաբանը նշում է. «Ես չեմ ուզում ենթադրություններ անել,  բայց ես կարող եմ ասել, թե ով է Գարիկ Մաշադյանը: Նա ՊԵԿ  նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի հարազատ եղբայրն է և դատախազ Հարություն Մաշադյանի հորեղբայրը։ Բացի այդ, մենք ունենք նաև ինֆորմացիա առ այն և այդ ինֆորմացիան առկա է համացանցում և վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էլ այդ մասին ասել է, որ Մաշադյանները հանդիսանում են  իր խորթ մորեղբոր զավակները: Մենք ունենք այս ազգակցական  կապերը և ունենք այդ աննախադեպ խախտումները այս գործով»:

Տեղի ունեցածը, փաստաբանի գնահատականով, տուժողների նկատմամբ  հանդուգն, ցինիկ վերաբերմունք է պաշտոնատար  անձանց կողմից:  «Պարզապես կացնահարել են գործը, ես չգիտեմ՝ ուղղակի ցուցում  տրվե՞լ է քննիչին, թե՞ չի տրվել, բայց այսպիսի բան ունենք: Ես հեքիաթի ձևով ասեմ,  եթե վարույթն  իրականացնող մարմինը գիտի, որ արարքն իրականացնողը թագավորների հարազատն է, պարտադի՞ր է արդյոք, որպեսզի թագավորը նրան ցուցում տա, որպեսզի վարույթն իրականացնող մարմինը անի ամեն ինչ այդ անձի համար բարենպաստ արդյունք ապահովելու համար, թե՞ ինքը , գիտենալով այդ ամենը, ինքնաբերաբար կկատարի դա՝ հաճո լինելու համար թագավորներին, ես չգիտեմ»:

Վահան Հովհաննիսյանն այս քրեական գործում որպես պաշտպան ներգրավվել է նախաքննության ավարտական փուլում, մինչև այդ գործին մասնակցել է հանրային  պաշտպանը: Փաստաբանը բողոքարկել է թե  քրեական գործի հարուցման, թե կասեցման մասի որոշումները և  միջնորդություն է ներկայացրել դատարան՝ գործը մեղադրական եզրակացությամբ դատախազին վերադարձնելու մասին Վահան Հովհաննիսյանը նաև ինքնաբացարկի  միջնորդություն է ներկայացվել քննիչին:

«Այդ մեղադրանքով գործ դատարանում պարզապես չի կարող քննվել: Ես 20 տարի է իրավաբանությամբ եմ զբաղվում, նման խախտումներ ես չեմ տեսել երբեք, ես սա չեմ ասում այն բանի համար, որ այդ գործով եմ զբաղվում, ուղղակի անհանար է, որ անձի համար  բարենպաստ արդյունք ապահովելու համար այսպիսի աննախադեպ դատավարական խախտումների գնան: Սպանությունը տեղի է ունեցել 20.00-ին, դիակը հայտնաբերվել է 00.00-ին, պատկերացնո՞ւմ եք քննիչի զուգորդումը՝ այդ ժամանակահատվածում անհայտ անձը մտավ, դիակը գետնին  ընկած, ոսկյա իրերը հափշտակեց դուռը փակ վիճակով: Տեսեք թե ինչի են գնացել, անձի համար բարենպաստ արդյունք ապահովելու համար»,-եզրափակեց փաստաբան վահան Հովհաննիսյանը:

 

 

 

 





Губернаторы России
Москва

Собянин: В этом году к проекту «Открой#Моспром» присоединился один миллион человек





Москва

Доходность частных домов в Амурской области выше, чем по России


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин утвердил проект строительства общественно-делового центра в ЗАО



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Коммерсантъ

Город-десятимиллионник // Квартир дешевле в Москве остается все меньше




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Роман Костомаров поучаствовал в боксерской тренировке в Москве

Спортсмен Росгвардии занял второе место в личном многоборье на Играх БРИКС

Школьник из Ставрополя пробился в финал международного турнира по шахматам


Уимблдон

Рафаэль Надаль пропустит Уимблдон ради подготовки к Олимпиаде



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Массовое ДТП произошло на Тверской улице



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России