ԵԱՏՄ Բարձրագույն խորհուրդը հաստատել է եվրասիական երկրների մակրոտնտեսական քաղաքականության գերակա նպատակները
Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհուրդը հաստատել է ԵԱՏՄ անդամ երկրների մակրոտնտեսական քաղաքականության ուղենիշները 2020-21 թվականների համար: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաղորդագրության մեջ:
«Փաստաթուղթը ներառում է ազգային և ինտեգրացիոն համալիր միջոցառումներ՝ ուղղված տնտեսական իրավիճակի բարելավմանը ԵԱՏՄ անդամ երկրներում և կորանավիրուսի համավարակով պայմանավորված արտաքին ցնցումների տնտեսական հետևանքների նվազեցմանը», -ասվում է հաղորդագրության մեջ:
ԵԱՏՄ մակրոտնտեսական քաղաքականության նպատակները միջնաժամկետ հեռանկարում հետևյալն են. մակրոտնտեսական կայունության, բնակչության կենսամակարդակի պահպանումը և ԵԱՏՄ ապագա տնտեսական զարգացման համար հիմքեր ստեղծելը: