Նոր Գեղի գյուղի մի հատվածի և Արգել գյուղի գազամատակարարումը մի քանի ժամով կդադարեցվի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վերգետնյա գազատարի վրա աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 20-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Բանավան թաղամասի, Արգել գյուղի, Երիտասարդական արշավախմբի բազմաբնակարան շենքի գազասպառողների և հարակից հանրային օբյեկտների գազամատակարարումը: