Պաղեստինը դուրս է եկել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ ունեցած բոլոր համաձայնություններից. РИА Новости
Պաղեստինը որոշում է կայացրել լուծել Իսրայելի և ԱՄՆ-ի հետ ունեցած բոլոր պայմանավորվածությունները՝ պաղեստինյան հողերը իրեն միացնելու իսրայելական կառավարության մտադրության պատճառով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի առաջնորդ Մահմուդ Աբասին:
«Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը և պաղեստինյան պետությունն այսօրվանից հրաժարվում է ԱՄՆ կառավարության և Իսրայելի հետ ունեցած պայմանավորվածություններով ամրագրված, ներառյալ անվտանգությանը վերաբերող իր պարտականությունների կատարումից»,- ասել է նա «Ալ Ջազիրայի» եթերում:
Պաղեստինի ղեկավարը նաև Իսրայելին կոչ է արել միջազգային հանրության առջև կրել ամբողջ կպատասխանատվությունը որպես «օկուպացիոն ուժ՝ Պաղեստինի օկուպացված տարածքներում»