Աշխարհում կորոնավիրուսով վարակման մեկօրյա ռեկորդային աճ է գրանցվել. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 106․000 դեպք է արձանագրվել աշխարհով մեկ, որն առավելագույն 24-ժամյա ցուցանիշն է համաճարակաի բռնկման պահից ի վեր:
Ինչպես փոխանցում է The Guardian-ը, միջազգային կազմակերպության արտակարգ ծրագրերի տնօրեն Մայքլ Ռայանը մայիսի 20-ին կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է, որ ԱՀԿ արտակարգ ծրագերին ուղղված ԱՄՆ ֆինանսավորումը կազմում է տարեկան 100 մլն դոլար և նախատեսված է «մարդասիրական առողջապահական գործողությունների համար ողջ աշխարհում»:
Մայքլ Ռայանն, անդրադառնալով hydroxychloroquine դեղամիջոցին, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունում է որպես կանխարգելիչ միջոց կորոնավիրւսի դեմ, նշել է, որ այն հնարավոր կողմնակի ազդեցություն կարող է ունենալ և այն պետք է կլինիկական փորձարկման ենթարկվի օգտագործվելուց առաջ: