Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ ուժի կիրառման սպառնալիք պարունակող հայտարարությանը մեր ԱԳՆ-ից, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից որևէ արձագանք չկա․ հարց է առաջանում, մեր արտգործնախարարը հրաժարակա՞ն է տվել․ Կարեն Բեքարյան
Վերլուծաբան Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ ուժի կիրառման սպառնալիք պարունակող հայտարարությանը և այն հանգամանքին, որ մինչ այժմ ՀՀ ԱԳՆ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից դրա վերաբերյալ որևէ արձագանք չկա։ Բեքարյանի գրառումը՝ ստորև․
«Ադրբեջանի ԱԳՆ-ի ուժի կիրառման սպառնալիք պարունակող հայտարարությանը՝ մեր ԱԳՆ-ից դեռևս չկա որևէ արձագանք:
Չկա նաև որևէ արձագանք, օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից: Այսինքն, այս իմաստով էլ չկա օպերատիվ աշխատանք (կամ առնվազն՝ արդյունավետ օպերատիվ աշխատանք)՝ մեր ԱԳՆ- ի կողմից:
Կարիք կա՞ արդյոք բացատրելու, որ անչափ կարևոր է ոչ միայն արձագանքների առկայությունը (գոնե՝ հուսանք վաղը), այլ նաև՝ դրանց արագությունը: Արագությունն այս դեպքում՝ ուղղակիորեն կապված է Ադրբեջանի առկա և սպասելի լկտիության աստիճանի հետ, և՝ ոչ միայն…
Առաջանում է շատ բնական հարց: Մեր արտգործնախարարն արդեն հրաժարակա՞ն է տվել»: