Добавить новость
103news.com
World News in Armenian
Май
2020

Դաշտը բացվում է խոշոր խաղացողների համար, որոնց ժամանակին մեր վարչապետն անվանում էր թալանչիներ և օլիգարխներ. Գևորգ Գորգիսյանը՝ պետական մրցույթներին բանկային երաշխիք ներկայացնելու որոշման մասին

0

Արտակարգ դրության հայտարարումից հետո անընդհատ հայտարարվում է, որ պետք է կապիտալ շինարարություն լինի, որտեղ Կառավարությունը մեծ գումարներ կներդնի, քաղաքացիներն էլ աշխատանք կունենան, բայց ժամանակն անցնում է, իսկ այդ շինարարությունները չեն սկսվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում հայտարարեց պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

Նա նշեց՝ Կառավարության նոր որոշմամբ՝ 2020-ի հունվարի 1-ից շինարարության պետական մրցույթներին մասնակցելու համար պետք է շինարարության ամբողջ ծավալի գումարի չափով ներկայացվի բանկային երաշխիք, ինչը, ըստ Գորգիսյանի, շատ հաճախ փոքր և միջին ձեռնարկությւոնների համար լուրջ խնդիր է դառնում, որովհետև նրանք, չունենալով այդքան կուտակած միջոցներ, ստիպված են լինում իրենց, իրենց աշխատակիցների կամ բարեկամների տունը գրավադրել, որպեսզի բանկը տա համապատասխան երաշխիք:

«Ստեղծվել է շատ հարմարավետ իրավիճակ խոշոր խաղացողների համար, որոնք ոչ միայն խոշոր, այլև նույնիսկ միջին մրցույթներին են մասնակցում, քանի որ չունեն գումարի խնդիր ու կարողանում են հեշտությամբ ներկայացնել բանկային երաշխիքները, այդպիսով շուկայից դուրս են մղում միջին և փոքր խաղացողներին»,-ասաց պատգամավորը՝ նշելով, թե այդ խնդիրների մասին իրենք բազմիցս բարձրաձայնել են, բայց Կառավարությունը լուծումներ առաջարկելու փոխարեն մոտավորապես հակառակ քայլն է արել:

«Մայիսի 7-ին Կառավարությունը նոր որոշում է ընդունել, որով սահմանվել են մի քանի խնդրահարույց կետեր: Առաջինը՝ մինչև 150 միլիոն դրամանոց բոլոր մրցույթներն այսուհետ ի վիճակի չեն լինելու կատարել համայնքները, այլ իրականացվելու են մարզպետարանի կողմից»,-ասաց նա՝ ներկայացնելով մի օրինակ. «Եթե մի գյուղի մանկապարտեզի շինարարությունն արժեր 10 միլիոն դրամ, և տնտեսավարողը կարող էր չներկայացնել բանկային երաշխիք, իսկ 20-30 միլիոնի դեպքում կարող էր սեփական գույքը գրավադրել և բանկային երաշխիք ստանալ, նոր որոշումից հետո բոլոր համայնքների բոլոր մանկապարտեզների վերանորոգումը իրականցվելու է մի մրցույթով, եթե մի մանկապարտեզն, օրինակ, արժե 20 միլիոն, 4 մանկապարտեզի դեպքում կդառնա 80 միլիոն, և փոքր ու միջին տնտեսվարողները այլևս ի վիճակի չեն լինի ներկայացնել բանկային երաշխիք, ու կրկին դաշտը բացվում է խոշոր խաղացողների համար, որոնց ժամանակին մեր վարչապետն անվանում էր թալանչիներ և օլիգարխներ»,-ասաց նա՝ նշելով, թե հիմա համակարգը, փաստորեն, դառնում է այնպիսին, որ բարենպաստ պայմաններ են ստեղծվում խոշոր կազմակերպությունների համար, և նրանք ավելի հեշտությամբ փոքրերին կհանեն «խաղադաշտից»:

Պատգամավորի դիտարկմամբ՝ խնդրահարույց են նաև ժամկետները, ու հնարավոր է՝բոլոր գործընթացների հաղթահարումից հետո շինարարական աշխատանքներ սկսվեն միայն աշնանը: «Մայիսն ավարտվում է, սկսվում է ամառը, և նախատեսված շինարարության չնչին մասն է սկսվել, և եթե այսպես շարունակվի, Կառավարության այս որոշումներով առաջնորդվենք, ապա աշնան կեսերին նոր կսկսվեն շինաշխատանքները»,-նկատեց նա:

«Հուսով ենք՝ Կառավարությունը ի վերջո իր ուշադրությունը կհրավիրի այս խնդրի վրա և կձեռնարկի միջոցներ, որովհետև այսօր՝ այս ճգնաժամային իրավիճակում մեր քաղաքացիների համար օրհասական է, որ նման մեծ գումարներ ներարկվեն տնտեսության մեջ, որ շինարարություններն օր առաջ սկսվեն»,-ամփոփեց Գևորգ Գորգիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

 

 





Губернаторы России
Москва

Собянин: «Активные граждане» выберут лучшие проекты в области строительства





Москва

Вебкам-студия MONTANA в Санкт-Петербурге


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал об экскурсиях на предприятия для школьников



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Deep Purple

Deep Purple — The Well Dressed Guitar




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Московские спортсмены выиграли 141 медаль на Играх стран БРИКС

Легенда вне времени Жанна Агузарова и легенда поп-музыки Жанна Фриске:самое интересное с Премии МУЗ-ТВ 2024

Инвестор построит физкультурно-оздоровительный комплекс в Северном Медведкове


Уимблдон

Российские теннисисты подпишут декларацию о нейтралитете для участия в Уимблдоне



Новости Крыма на Sevpoisk.ru


Симферополь

Семья из Симферополя отправилась в колонию за мошенничество



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России