Վրաստանը չինական արտադրության՝ կորոնավիրուսն արագ ախտորոշող 30․000 թեստ է ձեռք բերել
Համաշխարհային բանկի՝ կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակի արձագանքմանն ուղղված ծրագրի շրջանակում Վրաստանի առողջապահության նախարարությունը արագ ախտորոշող 30․000 թեստ է ձեռք բերել:
Ինչպես տեղեկացնում է Новости-Грузия-ն, թեստերը կբաշխվեն համապատասխան հիվանդանոցներին և հաստատություններին: Հակամարմիններ հայտնաբերող թեստերի մատակարարը Չինաստանի կառավարության կողմից արտոնագրված ընկերությունն է, որը նման թեստեր է մատակարարում նաև եվրոպական երկրներ և ԱՄՆ:
«Այս արագ թեստերն արտոնագրված են Չինաստանի կառավարության կողմից: Մեր արտադրանքները բազմակի ստուգումներ են անցել և արտոնագրվել են արտահանման համար: Թեստերը շատ բարձր ճշտությամբ են աշխատում: Մենք դրանք արտահանում ենք ինչպես ԱՄՆ, այնպես էլ եվրոպական երկրներ, այդ թվում՝ Գերմանիա և Ավստրիա: Ավստրիան արդեն 200․000 թեստ է ձեռք բերել, Գերմանիան՝ ավելի շատ: Եվս 200․000 օրինակ ուղարկել ենք ԱՄՆ»,- ասել է ընկերության ներկայացուցիչը: