Թրամփը հայտնել է, որ շուտով դադարեցնելու է կորոնավիրուսի դեմ հիդրոքսիքլորոխինի ընդունումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հայտնել է, որ նախատեսում է «մեկ-երկու օրից» դադարեցնել մալարիայի դեմ կիրառվող հիդրոքսիքլորոխինի ընդունումը: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով Սպիտակ տանը:
Երկուշաբթի Թրամփը խոստովանել էր, որ կորոնավիրուսով չվարակվելու համար պարբերաբար հիդրոքսիքլորոխին է ընդունում:
ԱՄՆ-ում շատ մասնագետներ համարում են, որ կորոնավիրուսի դեմ պայքարում այս դեղամիջոցի արդյունավետությունն ապացուցված չէ, փոխարենը կարող է լուրջ վնաս հասցնել մարդու առողջությանը: