ԱՄՆ Գերագույն դատարանը արգելափակել է հատուկ դատախազ Մյուլլերի փաստաթղթերի տրամադրումը դեմոկրատներին. National Post
ԱՄՆ Գերագույն դատարանը արգելափակել է մեծ ժյուրիի նյութերի՝ Ներկայացուցիչների պալատի պրոֆիլային հանձնաժողովին փոխանցումը, որոնց հիման վրա հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը մեղադրանքներ էր առաջադրել մի շարք անձանց: Այս մասին չորեքշաբթի հայտնել է National Post պարբերականը:
РИА Новости-ի փոխանցմամբ, այսպիսով դատարանը չի իրականացրել Վաշինգտոնի Վերաքննիչ դատարանի վճիռը, որն ավելի վաղ պաշտպանել էր Ստորին ատյանի դատարանի որոշումը: Ըստ այդ վճռի՝ փաստաթղթերը պետք է փոխանցվեին դեմոկրատների վերահսկողության տակ գործող հանձնաժողովին:
Հաղորդվում է, որ այժմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը կարող է բողոքարկել այդ որոշումը, իսկ վերջնական վճիռը հնարավոր կլինի կայացնել միայն նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո:
Հիշեցնենք, որ 2019-ի մարտի 22-ին ԱՄՆ-ում ավարտվել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի վարած հետաքննությունը, որը վերաբերում էր 2016 թ. կայացած նախագահական ընտրություններին Ռուսաստանի հավանական միջամտությանը: Մյուլլերի հետաքննությունը չի ապացուցել, որ Թրամփի նախընտրական շտաբի անդամները դավադրություն են կազմակերպել կամ ընտրություններին միջամտելու գործողություններում համակարգված գործել են ՌԴ կառավարության հետ: