Շվեյցարիայի դաշնային դատախազին կարող են պաշտոնանկ անել ՖԻՖԱ-ի հետ կապված սկանդալի պատճառով
Շվեյցարիայի դաշնային դատախազ Մայքլ Լաուբերը կարող է ազատվել զբաղեցրած պաշտոնից ՖԻՖԱ-ի հետ կապված սկանդալի պատճառով: Այս մասին հայտնում է Neue Zuercher Zeitung-ը՝ շարունակելով, որ պաշտոնից ազատման համար հիմք կարող է դառնալ ծառայողական էթիկայի խախտումը:
Ինչպես հայտնում է Итнерфакс-ը՝ չորեքշաբթի երկրի Դաշնային ժողովի դատական հանձնաժողովն արդեն սկսել է իմպիչմենթի գործընթաց:
Լաուբերային մեղադրում են այն բանի համար, որ վերջինս գաղտնի հանդիպել է ֆուտբոլային կազմակերպության նախկին ղեկավար Ջաննի Ինֆանտինոյին այն ժամանակ, երբ դաշնային դատախազությունը ՖԻՖԱ-ի առնչությամբ մի քանի գործ էր քննում: Դաշնային ժողովը որոշել է, որ Լաուբերը պարբերաբար խախտել է սեփական գերատեսչության աշխատանքային սկզբունքները և ստել է, ինչպես նաև չարաշահել է ծառայողական մի շարք լիազորություններ:
Բացի դա, Լաուբերին կասկածում են Ռուսաստանի հետ կապեր ունենալու համար, մասնավորապես, խոսքը Սերգեյ Մագնիտսկու գործի մասին է:
Այժմ դատական հանձնաժողովը պետք է հետաքննություն իրականացնի, որի արդյունքով՝ Դաշնային ժողովը կարող է առաջադրել Լաուբերի հրաժարականի հարցը: Դա կարող է տեղի ունենալ արդեն սեպտեմբերին: