Բրազիլիայում 1 օրում կորոնավիրուսով վարակման 20 հազար դեպք է հաստատվել. այս ցուցանիշը ռեկորդային աճ է գրանցում 2 օր շարունակ. ТАСС
Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերը 1 օրում աճել են 19 951-ով՝ հասնելով 291 579-ի: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարության հրապարակած պաշտոնական վիճակագրության:
Հաղորդվում է, որ Բրազիլիայում կորոնավիրուսով վարակումների ցուցանիշն արդեն երկրորդ օրն է ռեկորդային մեծ թիվ է կազմում: Նախորդ օրը գրանցվել էր վարակման 17 408 դեպք: Կորոնավիրուսի առաջացրած հիվանդության հետևանքով մահվան ելքերի թիվը նույն ժամանակահատվածում ավելացել է 889-ով՝ կազմելով 18 860: Ապաքինվել է 116 683 մարդ:
Երկրում կորոնավիրուսի վարակի տարածման էպիկենտրոնը Սան Պաուլու նահանգը՝ համանուն մայրաքաղաքով: Այստեղ բնակվում է ավելի քան 21 միլիոն մարդ: Տարածաշրջանում կա մոտ 70 հազար վարակակիր, ավելի քան 5.3 հազար մարդ մահացել է:
Կորոնավիրուսով վարակումների թվով երկրորդ շրջանը հյուսիսարևելյան Սեարա Նահանգն է(30 560), որին հաջորդում է Ռիո դե Ժանեյրոն(30 372): Այս նահանգներում համավարակի զոհ է դարձել համապատասխանաբար 1900 և 3237 մարդ: