Համավարակի դեմ պայքարին օգնելու համար 33 մլն ֆունտ հավաքած 100-ամյա բրիտանացին կստանա ասպետի կոչում
Բրիտանացի 100-ամյա վետերան Թոմ Մուրը, ով քայլակի միջոցով բարեգործական մարաթոն անցկացնելով օգնեց հավաքել շուրջ 33 մլն ֆունտ ստերլինգ կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու համար, կստանա ասպետի կոչում: