Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Май
2020

Պարադոքս է, որ համավարակի պայմաններում իշխանության գլխավոր մտահոգությունը արտակարգ դրության ընձեռած հնարավորությունները սեփական քաղաքական անվտանգությանը ծառայեցնելն է․ Վլադիմիր Մարտիրոսյան

0

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես նշել է, որ Հայաստանի քաղաքական ասպարեզում ստեղծվել է մի իրավիճակ, որը շախմատում կոչվում է «ցուգցվանգ»: Գրառումը՝ ստորև․

«Հեղափոխականները սկզբից ասում էին, որ «դմփ դմփ հուու՜» արել է յուրաքանչյուրը, իսկ հիմա ասում են, որ հենց այդ նույն յուրաքանչյուրը ուզում է «դնել դմփցնել»: «Դմփ-դմփ հուից» մինչև «դնել դմփցնելը» մեկ քայլ է և այդ մեկ քայլի զոհը մի ողջ երկիր է իր հավաքական շահով և գերակայություններով , իսկ շահառուն այս ամենը չընկալող և «դմփցնելուց հրաժարվողը», իսկ իրականում այդ հանգամանքը նույնիսկ ապրիորի չհերքողը:

1.Պարադոքս է, երբ արտակարգ դրության պայմաններում իշխանությունները ձեռնարկում են այնպիսի քայլեր, որոնց հետին նպատակն անգամ ամենաթույլ երևակայություն ունեցողների մոտ լուրջ կասկածների տեղիք է տալիս:

Սա անվանենք ստիպված փախուստ համավարակի՞ց, թե՞ ՍԴ հանրաքվեից:

Պարադոքս է, երբ իշխանությունը կարևորում է ոչ թե դիմակ կրելը, այլ այն գնելը: Ու այսքանից հետո ինչքան էլ չցանկանաս, այնուամենայնիվ, թեկուզև ենթագիտակցորեն, չես կարողանում չտեսնել դիմակի արտադրությամբ ու իրացմամբ զբաղվողների ու իշխանությունների բիզնես շահերի համընկնումը:

Սա անվանենք «հավատում եք հավատացեք», թե՞ «մեզ չի հետաքրքրում թե ինչին կհավատաք»:

Պարադոքս է, երբ իշխանությունները համավարակի տարածման դեմ պայքարի շրջանակներում անձի տեղորոշման համակարգ են ներդրում, սակայն արդյունքում բնակչության վարակման տեմպերն ու ծավալները գնալով աճում են:

Սա անվանենք «սեփական որոշումների անհրաժեշտության սնանկ հիմնավորում», թե ինչ՞: Վերջապես հարցնելու ենք չէ՞ տեղորոշման միջոցով ինչպիսի՞ կանխարգելիչ արդյունքներ ունեք:

Պարադոքս է, որ համավարակի պայմաններում իշխանությունների գլխավոր մտահոգությունը ոչ թե դրա դեմ պայքարի արդյունավետ գործիքների կիրառումն է, այլ դրա անվան տակ արտակարգ դրության ընձեռած բոլոր հնարավորությունները սեփական խնդիրների լուծմանը և քաղաքական անվտանգությանը ծառայեցնելը:

Պարադոքս է, երբ շուրջ երեք ամիս եկամուտներից զրկված հպարտ քաղաքացուն իշխանությունը պարտադրում է իր իրական արժեքից մի քանի անգամ բարձր գնով ձեռք բերել դիմակ և սպառնում չենթարկվողների նկատմամբ կիրառել տուգանքներ` ֆինանսական ամբողջ բեռը թողնելով նույն հպարտ քաղաքացու ուսերին:Պարադոքս է, որ իշխանությունների կողմից դիմակ կրելու պարտադիր պահանջի սահմանումը համընկավ երկրում դիմակի արտադրություն սկսելու հետ` առաջացնելով լուրջ անորոշություն տվյալ պահանջի պատճառի և հետևանքի առումով:

Պարադոքս է, երբ այդ գաղափարի հեղինակը ոչ հեռու անցյալում քաղաքացին տուգանքի մատերիալ չէ հայտարարողն է: Սա՛ ինչպե՞ս անվանենք «այլևս քաղաքացին գերագույն արժեք չէ՞»:

Պարադոքս է, երբ դա անում է մի իշխանություն, որը դեռևս որոշ ժամանակ առաջ հայտարարում էր համավարակից պաշտպանվելու գործում դիմակի անօգուտ լինելու մասին: Համավարակը կավարտվի, բայց դուք այդպես էլ չեք կողմնորոշվի դիմակ կրե՞ն, թե՞ չկրեն:

Պարադոքս է, որ պատեհ ու անպատեհ առիթներով մեր հարևանների հետ համեմատվող ու աննախադեպ հեղափոխական արդյունքներ արձանագրող իշխանությունը չի ցանկանում իր համար շատ սիրելի քաղաքացիներին բացատրել, թե որն է համավարակային պայմաններում նման խայտառակ ու վտանգավոր ցուցանիշներ գրանցելու պատճառը: Համեմատությունը համավարակի կառավարելիության առումով Վրաստանի հետ այլևս լրջագույն ցուցիչ է մեզ համար և վտանգ իշխանությունների համար:

Պարադոքս է, որ անգամ նման բարդ ու անորոշ իրավիճակում իշխանությունը խորշում է թեկուզև իր համար դառը ճշմարտություններ հնչեցնելուց և անհրաժեշտ հետևություններ անելուց: Պարադոքս է, երբ այս ամենը տեղի է ունենում երկրի համար նման ճակատագրական պայմաններում:

Պարադոքս է, որ ստեղծված բարդ պայմաններում համերաշխության ու միասնականության կոչ հնչեցնելու և այդ ուղղությամբ քայլեր նախաձեռնելու փոխարեն իշխանությունը հպարտ քաղաքացիներին սպառնում է նախկինների վերադարձով` իրեն հռչակելով որպես միակ, անփոխարինելի և ի վերուստ տրված այլընտրանք: Անվանենք սա «Քաղաքական մեսսիականություն ամբոխի համար»:

Պարադոքս է, որ երկիրը ստեղծված վիճակից դուրս բերելու քայլեր ձեռնարկելու փոխարեն իշխանությունը զբաղված է «ժողովուրդ ջանին» հերթական անգամ մանիպուլացնելով և ստերով ու կեղծիքներով կերակրելով, իսկ կերակուրը այլևս անհամ է անհոտ և կասկածելի բաղադրությամբ:

Պարադոքս է, որ թվարկված բոլոր պարադոքսներն ավելի շատ փաստեր են, քան իշխանության կողմից թմբկահարվող 100 փաստերը միասին վերցրած:

Հայաստանի քաղաքական ասպարեզում ստեղծվել է մի իրավիճակ, որը շախմատում կոչվում է «ցուգցվանգ»: Ծագումով շախմատային այս տերմինը` «ստիպված քայլ կատարել», որն այսօր օգտագործվում է խաղի տեսության մեջ, նշանակում է, որ խաղացողի ցանկացած քայլ հանգեցնում է նրա դիրքի և կարգավիճակի վատթարացման»:





Губернаторы России
Москва

Собянин: В этом году к проекту «Открой#Моспром» присоединился один миллион человек





Москва

Концертный директор для музыкантов. Концертный директор для певцов. Концертное агентство в Москве. Букинг агентство. Организация концертов и гастролей.


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал о новом вольере для снежных барсов в Московском зоопарке



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

БГАТОиБ

Курорт «Горячинск» поддерживает «Балет на Байкале. Бурятия»




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Роман Костомаров поучаствовал в боксерской тренировке в Москве

Московские школьники завоевали четыре медали на престижной Международной олимпиаде

Рок-версия гимна Белогорска прозвучала на масштабном рок-н-мобе


Рафаэль Надаль

Дядя Надаля назвал причину поражения Зверева в финале «Ролан Гаррос»



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Марк Руссе: Военное превосходство России над Соединёнными Штатами и НАТО



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России