Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել, որն արգելում է Թրամփին ինքնուրույն դուրս գալ միջազգային համաձայնագրերից
ԱՄՆ սենատոր Էդուարդ Մարքին և կոնգրեսական Ջիմի Փանետան օրինագիծ են ներկայացրել, որն արգելում է երկրի նախագահին դուրս գալ միջազգային պայմանագրերից՝ առանց Կոնգրեսի թույլտվության: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է հինգշաբթի տարածված հայտարարության մեջ:
Նշվում է, որ նրանց ներկայացրած օրինագծի փաթեթը նախատեսում է առանց Կոնգրեսի համաձայնությամն անվտանգությունը խաթարող գործուղությունների կանխումը (Preventing Actions Undermining Security without Endorsement Act), որով ԱՄՆ նախագահը չի կարողանա դուրս գալ միջազգային պայմանագրերից իր որոշմամբ:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալու Բաց երկնքի մասին պայմանագրի՝ Ռուսաստանին մեղադրելով այն խախտելու մեջ: