Նույն ոգով ու հանձնառությամբ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը կշարունակի գործակցությունը Արցախի Հանրապետության հետ. Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Արային Հարությունյանին
Արամ Առաջին կաթողիկոսը հեռախոսազրույցներ է ունեցել Արցախի նախկին ու նորընտիր նախագահների հետ, ասյ մասին տեեղկացնում է Անթիլիասի կայքէջը։
Արցախի պաշտոնաթող նախագահ Բակո Սահակյանի հետ զրույցում Արամ Առաջինն անդրադարձել է անցած տարիների ընթացքում Արցախի հզորացման հարցում իրենց սերտ գործակցությանը։
Արայիկ Հարությունյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում, Արամ Առաջինը վերահաստատել է նույն ոգով ու հանձնառությամբ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության գործակցությունը Արցախի Հանրապետության հետ։