Добавить новость
103news.com
World News in Armenian
Май
2020

Կայացել է «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» հանրային քննարկումը

0

Ընթանում են հանրային քննարկումները՝ «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի իրազեկման և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանն ու դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի վերաբերյալ։ Մարզային քննարկումներից հետո այսօր՝ մայիսի 21-ին, որպես ամփոփիչ քննարկում կազմակերպվեց Երևանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, փաստաբանների, տարբեր գերատեսչությունների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ  հանրային …

The post Կայացել է «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» հանրային քննարկումը appeared first on ԳԱԼԱ.

Ընթանում են հանրային քննարկումները՝ «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի իրազեկման և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանն ու դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի վերաբերյալ։

Մարզային քննարկումներից հետո այսօր՝ մայիսի 21-ին, որպես ամփոփիչ քննարկում կազմակերպվեց Երևանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, փաստաբանների, տարբեր գերատեսչությունների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ  հանրային քննարկումը՝ օնլայն ձևաչափով։

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Իրավաբանների հայկական ասոցիացիային՝ քննարկման կազմակերպման համար՝ կարևորելով ոլորտում քաղհասարակության կազմակերպությունների դերը։ «Հայաստանում մարդու իրավունքների երաշխավորման ու ապահովման վերաբերյալ Սահմանադրությամբ և մեր ստանձնած միջազգային պարտավորություններով ամրագրված հիմնադրույթների և  պաշտպանական մեխանիզմների կենսագործումը՝ անկախությունից ի վեր՝ գործնականում, շարունակում է հանդիպել լրջագույն մարտահրավերների և կարծում եմ, որ սա կարող ենք համարել համատեղ արձանագրում։ Մեր կառավարությունը որպես կարևորագույն առաջնահերթություն է հռչակել՝ թե՛ իր ծրագրով, թե՛ միջոցառումներով, անձանց իրավունքների խախտումը և որ ամենակարևորն է մարդու իրավունքների երաշխավորման և պաշտպանության ինստիտուցիոնալ և համակարգված քաղաքականության մշակումն ու իրականացումը»,- ասաց փոխնախարարը։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և աշխատակազմի անունից ելույթ ունեցավ ՄԻՊ աշխատակազմի հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար Նինա Փիրումյանը։ Խոսելով Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանն ու դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի մասին, նա նշեց․ «Նախագծային փուլում ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը բավական լայն հանրային քննարկումներ են անցել։ Թե՛ ոլորտում առկա խնդիրների հավաքագրման առումով, թե՛ դրանց ճիշտ թիրախավորման, ձևակերպումների և այլ հարցերի հետ կապված քաղհասարակության կազմակերպությունների մեր գործընկերների և նախագծի հեղինակի՝ արդարադատության նախարարության հետ մեր քննարկումները շարունակական են։ Շատ կարևոր է, որ նույն սկզբունքով էլ արդեն իսկ ընդունված նախագծի կատարման ընթացքն ապահովվի հանրային լայն քննարկումների ու վերահսկողության անմիջական ապահովմամբ»։

«Մի բան է, որ կառավարությունն իրականացնում ու իր վերահսկողական մեխանիզմներով վերահսկում է գործընթացը, մեկ այլ բան՝ երբ դա անում է անկախ հանրային աչքը։ Այն, ինչը կառավարության համար տեսանելի չէ, տեսանելի է հասարակական, իրավաբանական, իրավապաշտպան տարբեր կազմակերպությունների համար։ Եթե ճիշտ մեթոդաբանություն ընտրվի և հետևողական աշխատանքներ իրականացվեն, ապա մենք հնարավորություն կունենանք նաև վեր հանել դաշտում առկա խնդիրները, որովհետև մարդու իրավունքների պաշտպանությունը բարձրագույն արժեք է և մանիպուլյացիաներ պետք չէ անել դրա հետ կապված՝ տարբեր քաղաքական և այլ նեղ կորպորատիվ նպատակների ու շահերի համար»,- իր խոսքում նշեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը։

«Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի ղեկավար Սյուզաննա Սողոմոնյանը նշեց, թե ինչ է նախատեսվում իրականցնել ծրագրի շրջանակներում։ «Չորս հիմնական ուղղություն է լինելու ծրագրի շրաջանակներում, առաջինը՝ մոնիթորինգի իրականացումն է, երկրորդը՝ միջազգային փորձի ուսումնասիրությունն է, քանի որ ռազմավարության վերաբերյալ ներկայացվելու են համապատասխան առաջարակներ, երրորդ փուլը երիտասարդների ներգրավումն է և չորրորդ՝ ամենակարևոր փուլը՝ հանրային իրազեկումը»,-ասաց ծրագրի ղեկավարը։ Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակներում իրավական և սոցիոլոգիական հենքի վրա կառուցված փաստարկված զեկույց կկազմվի։

Ծրագրի սոցիոլոգ-փորձագետ Սոնյա Մսրյանը նշեց, որ մոնիթորինգի կենթարկվեն ոչ միայն քանակական, այլև որակական տվյալներ։ «Կիրառելու ենք փորձագիտական հարցազրույցների և ֆոկուս-խմբային քննարկումների մեթոդները»,-նշեց նա։

Քննարկմանը մասնակցում էին նաև ոստիկանության, Ազգային ժողովի, Հատուկ քննչական ծառայության, Քննչական կոմիտեի, Գլխավոր դատախազության, Փաստաբանների պալատի, Պետական եկամուտների կոմիտեի, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Կրության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վիճակագրական կոմիտեի և իրավապաշտպան ՔՀԿ-ների ներկայացուցիչները։

Մասնակիցները նշել են ոլորտային մի շարք խնդիրներ, որոնք իրավաբան-փորձագետի կողմից կամփոփվեն և հաշվի կառնվեն մոնիթորինգի իրականացման, զեկույցի և առաջարկությունների մշակման գործընթացում։

Հավելենք, որ համանման քննարկումներ են անցկացվել է արդեն ՀՀ մարզերի ՔՀԿ-ների, տեղական ինքնակառավարման մարմինների, փաստաբանների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։

The post Կայացել է «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» հանրային քննարկումը appeared first on ԳԱԼԱ.





Губернаторы России
Москва

Собянин: «Активные граждане» выберут лучшие проекты в области строительства





Москва

Совладельцы инвестгруппы "Русские фонды" отправлены под домашний арест


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Город одобрил гранты для столичных компаний более чем на 1 млрд рублей



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Муз-ТВ

Возвращение премии Муз-ТВ: Киркорова посадили в клетку, а Бузова приехала с карликами




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Объявлены итоги XIII конкурса «Вместе в цифровое будущее»: лидируют темы ИИ, кибербезопасности граждан и цифровизации отраслей народного хозяйства

Компания «КЕНГУРУ.ПРО» стала лучшим производителем спортивного оборудования

Инвестор построит физкультурно-оздоровительный комплекс в Северном Медведкове


WTA

Теннисистка Калинская впервые вошла в топ-20 рейтинга WTA



Новости Крыма на Sevpoisk.ru


VIP

Академия Готового Арендного Бизнеса — больше чем просто обучение



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России