Добавить новость
103news.com
World News in Armenian
Май
2020

Ոչ մի տուգանք չի ազդի քաղաքացու վրա, երբ իշխանական վերնախավը թքած ունի կորոնավիրուսի կանխարգելիչ քայլերի վրա

0

Մեր թշնամին ամեն առիթ, հիմնականում՝ մտացածին, օգտագործում է Արցախը, նրա օրինական իշխանությանն ու այդ ֆոնին Հայաստանն ու նրա իշխանություններին քննադատելու համար։ Իսկ ի՞նչ ենք անում մենք՝ առիթ ենք տալիս, որ քննադատի՞։

Որքան էլ Ադրբեջանը ջանքեր է գործադրում  Արցախի ընտրություններն անօրինական հռչակելու ուղղությամբ, միջազգային հանրությանը կա՛մ դա առանձնապես չի հետաքրքրում, կա՛մ դա տարածքային ու կարևորության առումով իրենցից հեռու են ընկալում։ Բայց եթե խոսք է գնում աշխարհը պատած կորոնավիրուսի մասին, ապա այս հարցում կարևոր չէ, թե վտանգը որտեղ է, այս փոխկապակցված աշխարհում դա բոլորի հոգսն է։ Իսկ դրա առիթն այն է, որ ՀՀ վարչապետն առավոտյան մարդկանց հորդորում է անգամ հարազատի թաղմանը չմասնակցել, իսկ երեկոյան առանց պահպանելու սոցիալական հեռավորություն, կուտակումներ է ապահովում Արցախում ու կերուխում անում։ Ու այս հարցում Ալիևի համար շատ հեշտ է ասել՝ ինչպե՞ս կարելի է հավատալ Փաշինյանին, երբ նրա խոսքն ու գործն այդքան տրամագծորեն տարբերվում են իրարից։

Ավելի՜ն, եթե նա կարող է այսպես սառնասրտորեն վտանգել մարդկանց կյանքերը, ապա ինչո՞ւ չի կարող ձախողել բանակցությունները, իրարամերժ հայտարարություններ անել ու երկու ժողովուրդներին տանել բախման։

Ցավալի է, որ կատարվածը հեգնանքի թեմա է դարձել անգամ մեզանում, երբ ասում են, որ եթե թաղմանը մասնակցել չի կարելի, բայց ուտել-խմել կարելի է, գուցե հենց հանգուցյալի կողքին քեֆի սեղան գցվի ու հանգիստ, «ձեռքի հետ» հրաժեշտ տան հանգուցյալին։

Հնչում են նաև կատարվածը արդարացնող խոսքեր, թե մարդիկ սեղան էին գցել, հո չէին մերժելու արցախցու հյուրասիրությունը։

Նախ․ նման կարևոր իրադարձության առթիվ Արցախ ժամանած հայաստանյան պատվիրակության ամեն րոպեն պետք է հստակ պլանավորած լինի, ու այդ հարցում անակնկալներ չեն կարող լինել, որ ստիպված լինես մերժել կամ համաձայնվել։ Իսկ եթե դա նախապես ճշտված էր ու Փաշինյանի համաձայնությունն՝ ստացված, ապա ավելի մեծ հարված մեր վարչապետի հեղինակությանը՝ կորոնավիրուսի դեմ նրա պայքարում,  չէր կարելի մտածել։

Իսկ անակնկալների սիրահարների համար մի տեղեկանք․ գաղտնիք չէ, որ Նոբելյան մրցանակների հանձնման հանդիսավոր արարողություններն անցնում են Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում, բացառությամբ՝ խաղաղության մրցանակը, որն անցնում է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ Ու երբ 2009 թվականին աշխարհի ամենաազդեցիկ մարդը՝ ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման խաղաղության Նոբելյան մրցանակն էր ստանում, Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը, Վիկինգների հետնորդի գավառական զոռբայությամբ փորձ արեց Օբամայի պատվին ճաշկերույթ կազմակերպելու մասին վաղօրոք չտեղեկացնել, քանի որ դա ավանդույթ էր բոլոր մրցանակակիրների համար՝ կարծելով, որ ԱՄՆ նախագահը, որ միշտ աչքի է ընկել իր կիրթ վարքով, միապետների հանդեպ առանձնահատուկ հարգանքով, որ առիթը բաց չէր թողնում տարբեր երկրների միապետների առջև ռևերանսներ անելու, հազիվ թե սկանդալ սարքեր ու մերժեր Նորվեգիայի թագավորի հրավերը, դրանով իսկ ձևավորված ավանդույթը։ Իսկ Օբաման մերժեց՝ հստակ հասկացնելով, որ ավանդույթը ավանդույթ, բայց չի կարելի առանց նախապես համաձայնեցնելու՝ իրեն մասնակից դարձնել նման արարողությանը, փաստի առաջ կանգնեցնել, անհարմար դրության մեջ գցել, հետո էլ հույս ունենալ, որ ավելի մեծ անհարմարություն չի ստեղծի ու մերժի հրավերը։

Ավելին, Նոբելյան մրցանակի հանձնման արարողության հաջորդ օրը, ըստ ավանդույթի, մրցանակի դափնեկրի պատվին տեղի է ունենում համերգ՝ ռոք և փոփ երաժշտության համաշխարհային աստղերի  մասնակցությամբ, ինչը նույնպես անցավ առանց Օբամայի մասնակցության։

Ավանդույթն, ինչ խոսք, կարևոր է, բայց ոչ ավելին, քան այն ռացիոնալիզմը, որ երկրի ղեկավարը կարող է և ավելի կարևոր գործեր ունենալ, քան իր մասին բաժակաճառեր լսելը կամ իր անունը համերգում բացականչելը։ Սա էլ ուղղակի նրանց համար, որ կարծում են, թե կարելի է պրոտոկոլից դուրս հրավեր կազմակերպել, հույս ունենալով, որ փաստի առաջ կանգնած ՀՀ վարչապետը սկանդալ չի սարքի ու մերժի հրավերը։ Այդ ճաշկերույթի հրավերն ընդունելն, ինչպես տեսանք, ավելի մեծ սկանդալի պատճառ դարձավ։

Ոչ մի տուգանք ու պարտադրանք չի կարող լուրջ ազդեցություն ունենալ շարքային քաղաքացու վրա, երբ տեսնում է, որ իշխանական վերնախավը թքած ունի կորոնավիրուսի կանխարգելիչ քայլերի վրա։ Երբ ամեն անգամ Փաշինյանն ասում է, թե մեր ժողովուրդը կարծես լուրջ չի ընդունում համավարակի վտանգը, հենց ինքն իր անլրջությամբ նպաստում է, որ մարդիկ այդ վտանգը լուրջ չընդունեն։

Իսկ ո՞վ լուրջ կընդունի այն դասախոսի խոսքը, որ 45 րոպե հիմնավոր ձևով բացատրում է ծխելու վնասները, հետո ասում՝ դե լավ, շատ լարվեցի, գնամ մի քանի գլանակ իրար հետևից ծխեմ, նյարդերս հանգստացնեմ, որ գամ մի 45 րոպե էլ բացատրեմ ծխելու վնասները։ Հետո էլ զարմանում ենք, որ մարդիկ դիմակներն ու ձեռնոցները կրում են ոչ թե չվարակվելու կամ չվարակելու համար, այլ որ չտուգանվեն։ Իշխանական վերնախավը, էլիտան պետք է օրինակ ծառայի հասարակ ժողովրդին։ Բայց մեզանում կատարվել է աններելին․ վերևները չեն կարող օրինակ ծառայել, քանի որ վերևներում ամենաստորին բնազդներով ու վարքուբարքով անձինք են հայտնվել, ու միայն կարող են ցույց տալ, թե ինչպես չի կարելի երկիր կառավարել, ինչպիսին չպետք է լինի բարձր պաշտոնյան, պետական այրը, ինչպիսին չի կարելի լինել որպես իշխանություն։

 Արմեն Կարեյան





Губернаторы России
Москва

Собянин оценил объем поддержки создателей импортозамещающей продукции





Москва

Совладельцы инвестгруппы "Русские фонды" отправлены под домашний арест


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин. Главное за день



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Вольфганг Амадей Моцарт

Шедевры Моцарта в музее-заповеднике «Царицыно» – Relax FM приглашает совершить музыкальное путешествие сквозь эпохи




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Легенда вне времени Жанна Агузарова и легенда поп-музыки Жанна Фриске:самое интересное с Премии МУЗ-ТВ 2024

Компания «КЕНГУРУ.ПРО» стала лучшим производителем спортивного оборудования

Московские спортсмены выиграли 141 медаль на Играх стран БРИКС


WTA

Путинцева в Бирмингеме завоевала третий титул WTA в карьере



Новости Крыма на Sevpoisk.ru


Сергей Собянин

Сергей Собянин. Главное за день



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России