Հերթական մահվան դեպքը Շիրակի մարզում
Ըստ Շիրակի մարզպետարանի տրամադրած տեղեկատվության՝ մայիսի 25-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 47 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 21-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 244 պացիենտ, որոնցից 166-ը մարզի բնակիչ է։ 26 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 304 քաղաքացի։ Արձանագրվել …
The post Հերթական մահվան դեպքը Շիրակի մարզում appeared first on ԳԱԼԱ.
Ըստ Շիրակի մարզպետարանի տրամադրած տեղեկատվության՝ մայիսի 25-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 47 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 21-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 244 պացիենտ, որոնցից 166-ը մարզի բնակիչ է։ 26 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 304 քաղաքացի։ Արձանագրվել է մահվան 9 դեպք։
Մահվան երկու դեպքերն արձանագրվել են անցած շաբաթվա ընթացքում:
Մահացած պացիենտներից մեկը 74-ամյա կին է, որը Շիրակի մարզի բնակիչ չէ, մյուսը 65-ամյա տղամարդ է. նրանք բուժում էին ստանում Երևանում։
Այս պահին արձանագրվել է 2 նոր մահվան դեպք։ Մահացած պացիենտները՝ տղամարդ և կին։ Նրանք Երևանում են մահացել։ Մահացած պացիենտները Շիրակի մարզի բնակիչներ են։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մահացածներից չորսը Մարալիկի բնակիչ էին, մեկը՝ Ձորակապի։ Օրեր առաջ էլ գյումրեցի 64-ամյա կին էր մահացել։
The post Հերթական մահվան դեպքը Շիրակի մարզում appeared first on ԳԱԼԱ.