6-ամյա իրանցի տղան հիացնում է օգտատերերին իր ֆիզիկական պատրաստվածությամբ՝ կրկնօրինակելով Մեսսիի հնարքները (լուսանկարներ, տեսանյութ)
Համացանցում մեծ տարածում են գտել իրանցի 6-ամյա Արաթ Հոսեյնիի լուսանկրաներն ու տեսանյութերը, որում նա ցուցադրում է իր մարզական կարողությունները:
Փոքրիկ իրանցու ձեռբերումների մասին գրում է Oddity Central-ը՝ հայտնելով, որ երեխան տպավորիչ մարզված մարմին է ձեռք բերել ամենօրյա պարապմունքների արդյունքում: Փոքրիկի հայրը՝ Մուհամեդը, տղային մարզել սկսել է 9 ամսականից, երբ նա դեռ չէր էլ քայլում:
Երկու տարեկանում Արաթը սկսել է երևալ մարզական միջոցառումներում: Նրա մասնակցությամբ տեսանյութերի տարածումից հետո նա միլիոնավոր երկրպագուներ է ձեռք բերել աշխարհի տարբեր մասերից: Նրա տաղանդի մասին հիացմունք են հայտնել շատ հայտնի մարզիկներ, որոնց թվում՝ Լեո Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն:
Փոքրիկն իրականում Մեսսիի մեծ երկրպագուն է և մի շարք տեսանյութերում հայտնում է այդ մասին՝ փորձելով կրկնօրինակել նրա հնարքները:
Посмотреть эту публикацию в Instagram