Բաքվում կալանավորել են «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության ղեկավարի օգնականին
Բաքվում կալանավորվել է «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Ալի Քերիմլիի օգնական Ֆաիգ Ամիրլին:
Ինչպես հատնում է Minval.az կայքը, Բաքվի Սաբիրաբադի շրջանային դատարանը մայիսի 25-ին 15 օրվա վարչական կալանքի է դատապարտել վերջինիս:
Նրան մեղավոր են ճանաչել Վարչական խախտումների մասին օրենսգրքի 510 հոդվածով («մանր խուլիգանություն»):