Добавить новость
103news.com
World News in Armenian
Май
2020

Ազատման դիմումը հետ վերցնելու համար եռօրյա ժամկետ կա, այդ երեք օրը վաղուց անցել է. ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը՝ պաշտոնից ազատման դիմումը հետ վերցնելու հնարավորության մասին

0

Ազատման դիմումը հետ վերցնելու համար, ինչքան գիտեմ, եռօրյա ժամկետ կա, այդ երեք օրը վաղուց անցել է: Այս մասին ԱԺ-ում Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի արտահերթ, դռնփակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը՝ անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է՝ ազատման դիմումը հետ վերցնի:

Հարցին՝ այսինքն՝ ոլորտը լքում է՝ ի հակադրություն իրեն աջակցող հայտարարությունների, ԲՈԿ նախագահն արձագանքեց. «Հայտնվող աջակցությունները իրավական ուժ չունեն, հետևաբար իրավական հետևանք էլ չունեն, բայց, ինչ խոսք, ինձ հաճելի էր գիտակցել, որ ունեմ այդ աջակցությունը»:

Նա նշեց, թե հանձնաժողովում հանդիպումը բավականին երկար տևեց. «Չէի կարծում, որ այսքան երկար կտևի: Զրույցը երկար էր, բավականաչափ բովանդակալից, շատ հարցեր քննարկեցինք, և համակարգային խնդիրներ կան, որ պետք է լուծվեն»:

Դիտարկմանը, թե ինքը խոսում է արժեքային տարբերությունների մասին, ի՞նչ տարբերությունների մասին է խոսքը, և ինչի՞ է բախվել, որին չէր սպասում, Գոգյանը պատասխանեց.

«Այսպիսի թևավոր խոսք կա՝ ում էլ երեք օր ձերբակալեն, բանտ նստեցնեն, ինքը կհասկանա՝ ինչի համար էր, ոչ մեկն իրականում սուրբ չէ, բայց ստանձնելով ԲՈԿ նախագահի պաշտոնը՝ ես սահմանեցի բարձր շեմ, և ակնկալում եմ, որ համակարգի բոլոր մարդիկ պետք է հետևեն այդ չափանիշին, հատկապես որ մեր 2018թ. հեղափոխությունը հենց արժեքային հեղափոխություն էր, և միայն այդ մոտիվացիայով և լոզունգով ես ստանձնեցի այդ պաշտոնը, և ակնկալում եմ նույնը բոլորից: Եթե դու չես կրում մի արժեք, այն տարածել չես կարող»,-ասաց նա:

Հարցին՝ նա նպատակահարմար չհամարե՞ց պայքարել առկա խնդիրների դեմ, թե՞ կարծում էր՝ անիմաստ է, չի ստացվի, Գոգյանը պատասխանեց, թե ընտրել է պայքարի այդ եղանակը: Հարցին էլ՝ իր կարծիքով՝ այդ եղանակը կազդի՞, ԲՈԿ նախագահն արձագանքեց. «Եթե այստեղ եմ, ուրեմն՝ ինչ-որ կերպ արդեն ազդել է»:

Անդրադառնալով դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ իշխանությունները ԲՈԿ-ին «ստիպում են» են գտնել արտագրություններ նախկին իշխանությունների ներկայացուցիչների  ատենախոսություններում, Գոգյանն ասաց, թե մեկուկես տարի է՝ այդ խոսակցությունները մեկնաբանում է. «Անցյալում շատ բաներ են տեղի ունեցել, և մենք չենք կարող այդ ամբողջ անցյալն ուսումնասիրել, բայց ցանկացած մարդ իրավունք ունի ուրիշի արածի վերաբերյալ իր կարծիքը հայտնել»,-ասաց նա:

Հիշեցնենք՝ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը իր հրաժարականի դիմումի հիմնավորման մեջ նշել էր, թե պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ արտագրություններ ու թարգմանություններ, և որ ռեկտորը համապատասխան կապերի ու հովանավորչության միջոցով շարունակում է պաշտոնավարել։





Губернаторы России
Москва

Собянин рассказал об экскурсиях на предприятия для школьников





Москва

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: В Московском регионе более 62 тысяч семей распорядились материнским капиталом через банки


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал об экскурсиях на предприятия для школьников



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Юрий Визбор

В мытищинской библиотеке отметили 90-летие со дня рождения Юрия Визбора




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Рюдигер может пропустить матч сборной Германии в ⅛ финала Евро, пишут СМИ

Депутат МГД Киселева назвала санкции ЕС поводом для поздравлений

Объявлены итоги XIII конкурса «Вместе в цифровое будущее»: лидируют темы ИИ, кибербезопасности граждан и цифровизации отраслей народного хозяйства


Анна Калинская

Калинская выиграла второй матч за день и вышла в финал турнира в Берлине



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: В Московском регионе более 62 тысяч семей распорядились материнским капиталом через банки



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России