Добавить новость
103news.com
World News in Armenian
Май
2020

Եթե բոլոր ոլորտներում կարդինալ փոփոխություններ չլինեն, մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու. Լևոն Մարտիրոսյան

0

Դեռ երկու տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից Սփյուռքում, գոնե՝ Կանադայի համայնքում, իրականում, որևէ ոգևորություն չկար, ինչպես այստեղ էին ներկայացնում։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ  «Հայելու առաջ» հեղինակային հաղորդաշարի ժամանակ ասել է ԱԺ նախկին պատգամավոր, Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Լևոն Մարտիրոսյանը՝ խոսելով Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունների մասին։

Ըստ քաղաքական գործչի՝ Սփյուռքի չոգևորված լինելու ցուցիչն էր նաև հետագայում Հայաստան համահայկական հիմնադրամին Սփյուռքից նվիրատվությունների քանակը։

Խոսելով նոր դեսպանների ու դեսպանատների նկատմամբ իշխանության վարած քաղաքականության մասին՝ մասնավորապես՝ դեսպանների մեծ մասին հետ կանչեցին, իսկ մի քանի դեսպանատներ էլ փակվեցին, նախկին դեսպանը նշել է․ «Դեսպանատների փակումը մոտեցման խնդիր է։ Ես, որ լինեի, բազմաթիվ դեսպանատներ կփակեի, որովհետև տարբեր երկրների հետ կարելի է հարաբերություններ ունենալ առանց դեսպանատների։ Արտաքին քաղաքականությունը դեսպանատների ու դեսպանների գործը չէ միայն»։

Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին ու ներդրումային քաղաքականությանը՝ Լևոն Մարտիրոսյանն ասել է․«Երբ խոսվում է կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի, ներդրումային բաց քաղաքականության ու բարեփոխումների մասին, այս ֆոնին մենք ունենք ներդրումների շեշտակի անկում»։

Հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ ներդրումներ չեն գալիս Հայաստան, արդյո՞ք որևէ նպաստավոր պայման ստեղծված չէ, նախկին դեսպանը պատասխանել է․ «Ներդրումների ոլորտը շատ նուրբ ոլորտ է։ Օտարերկրյա ներդրողները բազմափորձ գործիչներ են, որոնք շատ զգայուն են տարբեր երկրների ներքին քաղաքականության նկատմամբ։ Կոռուպցիայի դեմ պայքար կա, բայց այն անհրաժեշտ վճռականություն չունի»։

Լևոն Մարտիրոսյանն ընդգծում է, որ Հայաստանը հիմա գտնվում է միջազգային հեղինակավոր «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» կազմակերպության ինդեքսի 77-րդ հորիզոնականում․ «77-րդ տեղում գտնվում են այն երկրները, որտեղ կա համակարգված կոռուպցիա։ Այս պահին միջազգային այս կազմակերպությունը պաշտոնապես համարում է, որ Հայաստանում կա համակարգված կոռուպցիա»։

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ուղիղ եթերին և մի քանի սկանդալներին, մասնավորապես՝ ծխախոտի, ադամանդի, Լևոն Մարտիրոսյանը նշել է․ «Մի քանի անգամ լսել եմ, որ վարչապետն ասում է՝ իրենք կոռումպացված չեն իրենց կամքով։ Սա շատ սխալ մոտեցում է։ Եթե համակարգն այնպիսին է, որ քո քմահաճույքին պետք է մնա որևէ պաշտոնյայի կոռումպացված լինելը, ապա վաղ թե ուշ դու կոռումպացված կլինես»։

Ըստ քաղաքական գործչի՝ եթե այսօր բոլոր ինստիտուտները կախված են մի մարդուց, ու, եթե անգամ այսօր կոռուպցիա չկա, ապա վաղը կամ մյուս օրը լինելու է։

Լևոն Մարտիրոսյանի խոսքով՝ վերջին սկանդալային բացահայտումները՝ ծխախոտի, ադամանդի գործերով պետք է մինչև վերջ պարզաբանվեն․«Այս ամենին զուգահեռ, մենք խնդիրներ ունենք նաև արտաքին քաղաքականության ոլորտում, մասնավորապես՝ հայ-ռուսական հարաբերություններում»։

Նախկին դեսպանի համոզմամբ՝ եթե բոլոր ոլորտներում այսօր կարդինալ փոփոխություններ չլինեն, մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու։





Губернаторы России
Москва

Собянин сообщил о планах благоустройства территорий школ и детских садов





Москва

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: С начала года более 4,7 тысячи жителей Московского региона оформили страховую пенсию в автоматическом режиме на портале госуслуг


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин обсудил с секретарем парткома Пекина планы по сотрудничеству двух столиц



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Джиган

«Он приехал за мной в клуб. И всё, с этого момента мы начали жить вместе». Оксана Самойлова рассказала о знакомстве с Джиганом в эфире «Шоу Воли» на ТНТ




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В Лужниках состоялась церемония открытия Всероссийской Спартакиады Специальной Олимпиады

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 Москвичей и гостей столицы


Людмила Самсонова

Самсонова поддержала Андрееску после победы над ней в финале турнира в Хертогенбосхе



Новости Крыма на Sevpoisk.ru


Желдорреммаш

Массовыми патриотическими акциями отметили День России на заводах АО "Желдорреммаш"



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России