Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Май
2020

Ֆրանսիայի Վալանսի քաղաքային խորհուրդը Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշում է ընդունել, ստիպված կողմ է քվեարկել նաև ծագումով թուրք պատգամավորը

0

Ֆրանսիայի Վալանսի քաղաքային խորհուրդը շաբաթ օրը Հայոց ցեղասպանության վերաբերյալ միաձայն որոշում է ընդունել, կողմ է քվեարկել նաև ծագումով թուրք պատգամավոր Յասիմ Յիլդիրիմը։ Վալանսի քաղաքային խորհրդում տեղի ունեցածի մասին Tert.am-ին պատմեց Ֆրանսիայի «Արմենիա» միության նախագահ, Վալանսում ապրող լրագրող Գրիգոր Ամիրզայանը:

«Այդ թուրքը Ֆրանսիայում թուրքական միության անդամ է և ճիշտ է, որ ազգայնական է, Էրդողանի համակիրն է, ժխտում է Հայոց ցեղասպանությունը։ 4 տարի առաջ սոցիալական ցանցերում հանդես էր եկել Հայոց ցեղասպանությունը ժխտող հայտարարություններով։ Ֆրանսիայի Հայ դատի հանձնախումբը, մենք էլ Վալանսի քաղաքապետի մոտ դժգոհությամբ հանդես եկանք։ Նա ամենը ջնջեց սոցիալական ցանցերից, քանի որ միայն այդ դեպքում կարող էր Վալանսի քաղաքային խորհրդում մնալ․ Ֆրանսիան ընդունել է Հայոց ցեղասպանությունը, Վալանսի քաղաքապետն Նիկոլա Դրագոնն էլ հայտարարել է, որ ինքը որևէ մեկին չի ներառի իր քաղաքային խորհրդի մեջ, եթե նա ժխտողական դիրքորոշում ունենա Հայոց և ընդհանրապես որևէ ցեղասպանության նկատմամբ»,- ասաց նա՝ նկատելով, որ Յասիմ Յիլդիրիմը ստիպված է եղել քվեարկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշման օգտին։

Նիկոլա Դրագոնը Յասիմ Յիլդիրիմին Վալանսի քաղաքային խորհուրդ, Գրիգոր Ամիրզայանի կարծիքով, ստիպված է եղել ներառել, քանի որ խորհուրդը կազմված էր 4 հայից, և թուրքին չներառելը կարող էր ժխտողականության դրսևորում լինել վերջերս վերընտրված քաղաքապետի կողմից։

Գրիգոր Ամիրզայանը պատմեց, որ քաղաքային խորհրդի վերոնշյալ նիստն առաջինն էր մարտի 15-ին Ֆրանսիայում կայացած ՏԻՄ ընտրությունների առաջին փուլից հետո։ Կորոնավիրուսի տարածման պատճառով էր, որ հենց առաջին փուլում հաղթանակ տարած Նիկոլա Դրագոնը միայն հիմա կարողացավ գումարել անդրանիկ նիստը։

«Քանի որ այդ թուրքի՝ քաղաքային խորհրդում հայտվելը մեծ աղմուկ էր հանել, Հայ դատի հանձնախումբը, «Նոր սերունդը» և մեր կազմակերպությունը քաղաքապետարանում բողոքել էին, Նիկոլա Դրագոնը նիստ հրավիրելիս էլ ստիպել էր թուրքին, որ ընդունի բանաձևը»,- ասաց նա։

Գրիգոր Ամիրզայանը նկատեց, որ Ֆրանսիայում մոտ 600․000 թուրք կա, որի 99 տոկոսը ժխտում է Հայոց ցեղասպանությունը, ազգայնամոլ են։ «Նրանց բոլորին Ֆրանսիայում պետք է հասկացնենք, որ եթե այսօր Ֆրանսիան ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ օրենք, և եթե իրենք ցանկանում են պետական որևէ պաշտոն զբաղեցնել, ապա պետք է ժխտողական չլինեն և ընդունեն Հայոց ցեղասպանությունը, ինչպես որ արեց Յիլդիրիմը»,- ասաց նա՝ միևնույն ժամանակ նշելով, որ Յիլդիրիմին պետք է շարունակեն պահել իրենց ուշադրության կենտրոնում․ «Վստահ ենք, որ նրանց հետևում Թուրքիան է, իսկ Թուրքիան փորձ է անում կամաց-կամաց Ֆրանսիա ոտք դնել, որ հայ համայնքի ուժն այստեղ տկարացնի և իրենց ժխտողական դիրքն ավելի ամրացնի»։

Վերադառնալով որոշման ընդունմանը՝ Գրիգոր Ամիրզայանը նշեց, որ Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դրագոնը միայն Հայոց ցեղասպանությունը դատապարտելով չբավարարվեց, այլ նաև 3000 եվրո նվիրաբերեց Ֆրանսիայի Հայկական հիմնադրամին՝ որպես օգնություն Հայաստանին։

Հռիփսիմե Հովհաննիսյան

 





Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день





Москва

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Отделение СФР по Москве и Московской области выплатило единовременное пособие при передаче ребенка на воспитание в семью 474 семьям региона


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин прибыл в Китай с рабочим визитом



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Джиган

"Как в раю": Джиган и Самойлова исполнили мечту знаменитой "диско-бабушки" из Коми




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Военно-спортивный фестиваль Росгвардии открылся в «Лужниках»

В Лужниках состоялась церемония открытия Всероссийской Спартакиады Специальной Олимпиады

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы


Большой шлем

Рублёв и еще два российских теннисиста не сыграют на Олимпиаде в Париже



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

В Московской области сотрудники Росгвардии задержали граждан, подозреваемых в совершении грабежа



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России