Վրաստանում ապաքինվել է կորոնավիրուսով վարակվածների 72%-ը
Վրաստանում ապաքինվել կորոնավիրուսով վարակված հիվանդների 72 տոկոսը, բուժումը երկրի հիվանդանոցներում շարունակում է ընդամենը 193 մարդ: Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն, այս մասին լրագրողներին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժական գծով տնօրեն Մարինա Էզուգբայան:
Մեկ օրվա ընթացքում Վրաստանում վարակման մեկ նոր դեպք է արձանագրվել: Փետրվարի 26-ից մինչև մայիսի 25-ն ընկած ժամանակատվածում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 731-ի: Մեկ օրու ապաքինվածների թիվն ավելացել է 4-ով՝ հասնելով 526-ի:
Ընդհանուր առմամբ, մահացել է 12 հիվանդ: Երեք քաղաքացի Վրաստան բուժման է տեղափոխվել այլ երկրներից: Կարանտինում ներկա պահին գտնվում է 3076 մարդ, իսկ ստացիոնար բուժման պայմաններում՝ 300-ը:
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժումը ներկա պահին շարունակում է 34 հիվանդ, որոնցից 3-ի վիճակը ծանր է, սակայն, Էզուգբայայի խոսքով, դինամիկան դրական է:
Բժիշկը հայտնել է, որ 80-ամյա ծանր հիվանդի բուժման պարագահում կիրառվել է պլազմաֆերեզ, ինչը լավ արդյունք է տվել: Պլազմաֆերեզը վարակվածին ապաքինված հիվանդի պլազմայի փոխներարկումն է: