Շիրակի մարզում անասուններ են սատկել․ ուժգին քամին ոչխարներին գետն է լցրել, դպրոցներ ավերել
0
Երեք օր է՝ Շիրակի մարզում ուժգին քամին չի դադարում, օրվա տարբեր ժամերի այն մեծ վնասներ է հասցնում տարբեր համայնքների․ կոտրում է տան ու դպրոցների տանիքները, քշում անասուններին, հոսանքազրկում համայնքները։ Բարեբախտաբար, մարդկային զոհեր չկան։ Ինչպես տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի պաշտոնական լրահոսից, այսօր էլ ուժեղ քամու հետևանքով տուժել են Անի համայնքի մի քանի բնակավայրեր, վնասվել են Քարաբերդ …