103news.com
World News in Armenian
Июнь
2020

Բոլոր երկրներն ունեն առողջապահության նախարարներ, որոնք մտահոգ են իրենց քաղաքացիների առողջությամբ, իսկ մենք ունենք ՀՀ-ում ԱՀԿ ներկայացուցիչ, որը որևէ բան չի անում, քան ԱՀԿ-ի հրահանգները․ Գ․ Գորգիսյան

0

Կարծում եմ՝ Կառավարությունը պարտավոր է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակի վերաբերյալ գոնե խորհրդակցել համապատասխան մարդկանց հետ, որովհետև, ցավոք սրտի, բոլոր երկրներն ունեն առողջապահության նախարարներ, իսկ մենք ունենք առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ ՀՀ-ում։ Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։

«Բոլոր երկրներն ունեն առողջապահության նախարարներ, որոնք մտահոգ են իրենց երկրի քաղաքացիների առողջությամբ, անում են հետազոտություններ, խորհրդակցում են համապատասխան գիտնականների հետ, կայացնում որոշումներ։ Մենք ունենք առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ ՀՀ-ում, որը որևէ բան չի անում, քան ԱՀԿ-ի ուղիղ հրահանգները։ Այս պարագայում այլ արդյունք, քան ունենք, ես չեմ կարծում, որ կարող էր լինել»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակվելու և մահվան ռեկորդային թվեր են արձանագրվել։ Հունիսի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 517 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 10 009-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 քաղաքացի, մահացածների թիվը 158 է:

Գևորգ Գորգիսյանի կարծիքով՝ ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Կառավարության կողմից անհրաժեշտ քայլերի ուշ ձեռնարկման և անլրջության հետևանքով է։

«Այն պահին, երբ Կառավարությունը պետք է այդ խիստ քայլերը ձեռնարկեր, նրանք անլրջությամբ էին զբաղված, քարոզարշավ էին անում և այլ նման բաներ։ Երբ կարելի էր դեռ խիստ սահմանափակումներով վիրուսի տարածման դեմն առնել, համավարակը վերահսկելի դարձնել և չունենալ այսքան զոհ, վարակի այսքան տարածում, մեր Կառավարությունը՝ ի դեմս վարչապետի և առողջապահության նախարարի, հայտարարում էին՝ սա լուրջ վիրուս չէ, կորոնավիրուսն ում շունն է, պինցետով հանելու ենք, օղիով բուժելու ենք և այլն։ Մենք կոչ էինք անում՝ Իրանից տուրիստական հոսքերը պետք է փակել, Իտալիայից չվերթները պետք է չեղարկել, այն ժամանակ ասում էին՝ դրա կարիքը չկա, իսկ հիմա այս դիմակների համատարած դնելն արդեն չի օգնելու, արդեն ուշ է»,- ասաց պատգամավորը։

Հարցին, թե խիստ սահմանափակումների վերադառնալու, կարանտին հայտարարելու անհրաժեշտություն չկա՝ հաշվի առնելով օրեցօր աճող թվերը, Գևորգ Գորգիսյանը պատասխանեց․ «Բարդ հարց է, դրա համար առնվազն պետք է համաճարակաբան լինել։ Եթե նույնիսկ այսօր ամենախիստ սահմանափակումները մտցնենք, վարակվածների թիվը, միգուցե, դադարի աճել, բայց արդեն մեծ թվով վարակվածներ կան, որոնք դեռ բացահայտված չեն, դա արդեն չեղարկել չենք կարող։ Հիմա ինչ էլ անեն, ուշ է, կարծում եմ, արդեն բանը բանից անցել է, ջինը դուրս է եկել շշից, ու սրա դեմն ինչպես կարելի է առնել, ես չգիտեմ»։

Պատգամավորի խոսքով՝ նոր խիստ սահմանափակումների դեպքում առաջանալու են տնտեսական հետևանքների, մարդկանց սոցիալական վիճակի վատթարացման հարցերը։ Ըստ նրա՝ սահմանափակումների հետևանքով սոցիալական խնդիրները մեղմելու Կառավարության քայլերը ձախողված էին․ «Այն չեղավ թիրախային, թեև անունն այդպես էր։ Աջակցություն ստացան նրանք, ովքեր դրա կարիքը չունեին, և բազմաթիվ մարդիկ ինչ-որ մանր ֆիլտրերի պատճառով դուրս մնացին այդ ամենից»,- ասաց նա։

«Տնտեսությունը ինչքան կդիմանա նոր շատ խիստ սահմանափակումներին, դա մյուս հարցն է։ Եթե մարդը չունի ապրուստի միջոց և պետք է գնա աշխատանքի, գնում է հասարակական տրանսպորտով, որտեղ բնականաբար 1․5-2 մետր սոցիալական հեռավորություն չի պահպանվում։ Բանկերում անընդհատ հերթեր են՝ վարկային տարբեր գործարքների հետ կապված։ Սրանք շարունակում են վարակի ակտիվ օջախներ մնալ, բայց չլինելն էլ չենք կարող թույլ տալ, որովետև ի՞նչ արվի, եթե մարդիկ չգնան աշխատանքի։ Այս դեպքում պետք է նրանց ապրուստի միջոց տրամադրվի, բայց տեսել ենք Կառավարության ձախողված փորձը։ Հուսով եմ՝ մարդիկ, ի տարբերություն Կառավարությանը, ավելի բարձր գիտակցություն կդրսևորեն և ավելի զգուշավոր կլինեն»,- ասաց Գևորգ Գորգիսյանը։





Губернаторы России
Москва

Собянин: У городских ярмарок выходного дня появился общий узнаваемый стиль





Москва

«Он был как разъяренная чихуахуа!» Егор Шип пригрозил блогеру Андрею Савочкину встречей в Москве в новом выпуске реалити «Первые на деревне» на ТНТ


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Столичные ярмарки выходного дня оформили в новом стиле



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Александр Розенбаум

В афише выступления Розенбаума в Барнауле забыли указать дату




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Архангельская теннисистка Алина Хезина победила на турнире в Санкт-Петербурге

«Спартак» выиграл у «Амура» в гостевом матче КХЛ

Офицер Росгвардии из Иркутска стал призёром всероссийского чемпионата по джиу-джитсу


WTA

Дарья Касаткина вышла в 1/4 финала турнира WTA-500 в Нинбо, обыграв Синякову



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Жена Панкратова-Черного опровергла информацию о проблемах со здоровьем у артиста



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России