Հորդանանի արքայադուստր Դինան և հայ բժիշկը համատեղ հոդված են տպագրել աշխարհահռչակ ամսագրում
Հորդանանի արքայադուստր նորին թագավորական մեծություն Դինա Միրեդը, ով ներկայումս հանդիսանում է աշխարհի խոշորագույն քաղցկեղի միության՝ Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նախագահը, համատեղ հոդված է տպագրել մանկական ուռուցքաբան-արյունաբան Գևորգ Թամամյանի, ով հանդիսանում է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավարը և ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչը, և Քաղցկեղի վերահսկման միջազգային միության դեպարտամենտի ղեկավար Սոնալի Ջոնսոնի հետ: