Добавить новость
103news.com
World News in Armenian
Июнь
2020

Որտե՞ղ է ընկել արտասովոր երկնաքարը․ պարզաբանում է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը

0

«Առհասարակ, եթե շատ խոշոր չափերի լինի, մեծ ավերածություններ կբերի։ Այս մասին, ցավոք, չունենք պաշտոնական հայտարարություն։ Մասնագիտական դիտարկումներից ելնելով կարող եմ ասել՝ հավանաբար, երկնաքար էր, որը կարող է եւ ոչ մի տեղ էլ չի ընկել»,–«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը՝ անդրադառնալով Հրազդան—Հանքավան հատվածում օրեր առաջ տեղի ունեցած երկնաքարի անկմանը։ …

The post Որտե՞ղ է ընկել արտասովոր երկնաքարը․ պարզաբանում է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը appeared first on ԳԱԼԱ.

«Առհասարակ, եթե շատ խոշոր չափերի լինի, մեծ ավերածություններ կբերի։ Այս մասին, ցավոք, չունենք պաշտոնական հայտարարություն։ Մասնագիտական դիտարկումներից ելնելով կարող եմ ասել՝ հավանաբար, երկնաքար էր, որը կարող է եւ ոչ մի տեղ էլ չի ընկել»,–«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը՝ անդրադառնալով Հրազդան—Հանքավան հատվածում օրեր առաջ տեղի ունեցած երկնաքարի անկմանը։

Արտասովոր երեւույթին Կոտայքի մարզի բնակիչներն ականատես էին եղել մայիսի 27-ի ուշ երեկոյան։ Ա. Միքայելյանն ասում է՝ ամեն օր բազմաթիվ քարեր են ընկնում օրվա տարբեր ժամերի, որքան մանր են քարերը, այդքան շատ են, եւ դրանք ոչ ոք չի նկատում, որովհետեւ մինչեւ ընկնելը օդում այրված են լինում. «Որպես կանոն, մթնոլորտի շերտերում շփումից երկնաքարերն այրվում են։ Այս երեւույթները տեսնում ենք նաեւ ասուպային հոսքերի՝ «աստղաթափի» կամ «աստղային անձրեւի» տեսքով։ Նույն բանն է, բայց եթե քարն ավելի խոշոր լինի, այրման ավելի մեծ հետք կառաջանա։ Հնարավոր է երկրի վրա փշուրներ ընկնեն։ Մեծ քարերի դեպքում վնասը մեծ կլինի։ Դինոզավրերի վերացումը երկրի վրայից՝ 65 միլիոն տարի առաջ, վերագրվում է երկնաքարի անկմանը։ Ասում են՝ շատ մեծ երկնաքարի անկումից մեծ ցնցում է եղել, եւ բոլոր խոշոր կենդանիները վերացել են։ Ամեն օր միլիոնավոր մանր քարեր են մտնում երկրի մթնոլորտ, փոքրերը, որպես կանոն, այրվում, վերջանում են, մենք պարզապես այրման հետքն ենք տեսնում տիեզերքում։ Քար այսքան ժամանակ չենք տեսել, այրման մասշտաբներից ենք ենթադրում, թե ինչ չափի քար է եղել»։

Ա. Միքայելյանի խոսքով՝ այս տեսակի քարերը գործնականում վնասակար չեն։ Աստղադիտարանի տնօրենը հիշեցրեց 2013 թ. Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքի մոտ ընկած երկնաքարի չափերը՝ նշելով մեծության չափն ու պայթյունի հետեւանքները։ Վերնադսկու անվան երկրաքիմիայի եւ վերլուծական քիմիայի ինստիտուտի տնօրեն Էրիկ Գալիմովն այդ ժամանակ հայտարարեց, որ ընկած երկնաքարը տիեզերական «մայր» մարմնից կտրվել եւ երկնաքար է դարձել շուրջ 289 մլն տարի առաջ։ Ըստ գիտնականի՝ ուժգին հարվածի հետեւանքով տիեզերական «մայր» մարմինը մասնատվել էր, որից առաջացել էր Չելյաբինսկի երկնաքարը։ Երկնաքարի տրոհված վիճակի պատճառը գիտնականը մեկնաբանեց՝ ասելով, որ ավելի ուշ՝ մի քանի տասնյակ հազար տարի առաջ, տեղի է ունեցել եւս մեկ բախում՝ հավանաբար, մեկ այլ տիեզերական մարմնի հետ։ Ըստ Գալիմովի՝ հենց դրանով էր պայմանավորված վառ բոցը քաղաքի վրա, մարմինը պարզապես տրոհվել է։

Դեռեւս այս տարվա հունվարին ԱՄՆ օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը հայտարարեց, որ Երկիր մոլորակին հսկա ժայռաբեկոր հիշեցնող նոր երկնաքար է մոտենում։ Գործակալության հաշվարկներով՝ այն ավելի մեծ էր, քան 7 տարի առաջ Չելյաբինսկ քաղաքի մոտ ընկած հայտնի երկնաքարը։ Ա. Միքայելյանն ասաց, որ խոշոր քարերը գրանցված են ցանկում, որոնց շարժին աստղադիտարանում հետեւում են։ Ինչո՞վ է պայմանավորված երկնաքարերի անկումը հարցին ի պատասխան նա պարզաբանեց. «Տիեզերքում խառը ուղեծրեր ունեցող բազմաթիվ քարեր կան։ Մանր մարմինները կարող են հեշտությամբ փոխել իրենց շարժման ուղեծիրը, որտեղից էլ առաջանում են հավանական բախումները։ Խոշոր երկնային մարմինները պտտվում են կանոնավոր ուղեծրերով եւ չեն կարող տեղափոխվել՝ ի տարբերություն մանր մարմինների, որոնք երբ անցնում են, օրինակ, Յուպիտերի գրավիտացիոն դաշտով, մոլորակի ձգողականության արդյունքում փոխում են իրենց ուղղությունը, նույնիսկ կարող են ընկնել Երկրի վրա՝ կողքով անցնելիս»։

Հարցին՝ ինչո՞վ է հիմնավորված միջազգային մամուլում հրապարակված լուրը, թե երկնաքարի անկումը գրանցվել է Թուրքիայի տարածքում՝ հյուսիսային Տրապիզոն նահանգում, Ա. Միքայելյանը պատասխանեց. «Խիստ կասկածում եմ, որ այսքան կարճ ժամանակահատվածում հստակ եզրակացություն անեն։ Սովորաբար որոնումներ են անում երկար ժամանակ։ Գուցե ինչ—որ մեկն իր սեփական դիտարկման արդյունքն է ներկայացրել, ենթադրություն է արել»։

Լիանա Սարգսյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

The post Որտե՞ղ է ընկել արտասովոր երկնաքարը․ պարզաբանում է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը appeared first on ԳԱԼԱ.





Губернаторы России
Москва

Собянин: Завершить строительство станции «Потапово» планируется в этом году





Москва

Фестиваль троечной езды и гастрономии "Русский драйв"


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Завершить строительство станции «Потапово» планируется в этом году



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Элджей

Рэпер Элджей напал на журналиста после вопроса о долгах Насти Ивлеевой




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Менье пропустит матч ⅛ финала Евро в составе Бельгии из-за травмы

Чемпионат Центрального округа Росгвардии по легкоатлетическому кроссу завершился в Подмосковье

Дмитрий Добровольский получил премию «Спорт и Россия»


Уимблдон

Анна Калинская и Янник Синнер были замечены вместе на Уимблдоне



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Активные долголеты из Подольска поучаствовали в фестивале «Танцуй от души»



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России